Արևելյան դպրոցի դիզայնի ընտրությամբ գործունեություն
Կերարվեստ-դիզայնը որպես ընտրությամբ գործունեություն դպրոցի 4-5 դասարանների համար
Ըստ ուս. պլանի ընտրությամբ գործունեության պարապմունքները նախատեսված են անցկացնել շաբաթական չորս դասաժամ: Ոսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված և ընդունված ուսումնական նախագծերի հիմման վրա: Յուրաքանչյուր ծես, տոն,միջոցառում, հրաշալի ստեղծագործակն առիթ է հայտնագործելու նոր տեխնոլոգիաներ և մեթոդներ նախագիծը իրականացնելու համար:(«Սեբաստացու օրեր», «Ձոն». տեխնոլոգիական նախագծերի ստուգատես, «Հանրակրթական կամուրջներ»,ստուգատեսային տոն – ղափամա)
Նախապես կազմվում է բովանդակային մասը, կատարվում համապատասխան հետազոտություններ որի հիմման վրա արվում են էսքիզներ: Հետո որոշվում է նյութը,գործիքը, իրականացման ձևն ու փուլերը:
Դպրոցում կերպարվեստի կրթության և դասավանդման առաջնային նպատակն է՝ զարգացնելու երեխայի բարոյական և հոգևոր արժեքները, այսինքն՝
ձևավորել նրա մեջ հատկանիշներ,որոնք համապատասխանում են արդար հասարակության պատկերացմանը, ընկալելու իրական մշակութային համամարդկային արժեքները:
Ծրագիրի նպատակն է, սովորողին տալ հստակ պատկերացում արվեստի ու կյանքի փոխազդեցության համակարգի մասին:
Նախատեսվում է ներգրավել երեխաների կյանքի փորձը , շրջապատող իրականության օրինակներով: Ծրագրի իրականացման կարևվոր պայմանն է՝ երեխայի գեղագիտական ընկալումն ու դիտարկումը իրականության նկատմամբ, դրանք արտահայտելու ցանկությունն ու կարողությունը:
Կարևոր պայման է սովորողի մոտ զարգացնել կյանքի նկատմամբ ինքնագիտացությունն ու հետաքրքրասիրությունը, այլ մարդկանց հետ թիմային աշխատանքի կատարման կարողությունը,ինչպես նաև լիարժեքության զգացողությունը: Այդ հատկանիշները դրսևորվում և դաստիարակվում են հատկապես դպրոցի ինտերիեր-էքստերիերի ձևավորման ընթացքում: Բարեկարգելով դպրոցը նրանց մոտ զարգանում է պատասխանատվության զգացում համահունչ դարձնելու նաև նրա միջավայրը:(Բանգլադեշյան պլեներ, Արտ միջավայր)
Ծրագիրը պետք է ներառի նախնական, տարրական գիտելիքներ, պատկերացումներ`
1) կերպարվեստի` գեղանկարչության, գծանկարչության, քանդակագործության, դեկորատիվ-կիրառական արվեստի և երաժշտության,
2) արվեստի տեսակների,
3) արվեստի տարբեր ժանրերում ստեղծագործող որոշ արվեստագետների,
նրանց գործերի,
4) արվեստի ստեղծագործությունների ձևի և արտահայտչամիջոցների,
5) ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստի, դրա ձևերի, մարդու կյանքում դրանց դերի,
- հայրենական և այլազգի արվեստագետների նշանավոր ստեղծագործությունեների մասին:
Սովորողները պետք է իմանան՝
- կերպարվեստի հիմնական տեսակներն ու ժանրերը
- կերպարվեստի գրագիտությոան հիմունքները ( գույն, տոն, համամասնություններ, կոմպոզիցիա)
- հայ և օտար արվեստի ականավոր ներկայացուցիչներին և նրանց հիմնական ստեղծագործությունները
- Հայաստանի պատկերասրահները,մշակութային կենտրոնները
Սովորողները պետք է կարողանան՝
- օգտագործել գունանյութեր (գուաշ, ջրաներկ), մի քանի գրաֆիկական նյութեր (մատիտ, թանաք), տիրապետեն առաջնային մոդելավորման հմտություններ, կարողանան օգտագործել կոլաժային տեխնիկան
- տեսնեն առարկայի կառուցողական ձևը, օբյեկտի նախնական ծավալային պատկերը; իմանան մարդու գլխի կառուցման ընդհանուր կանոնները. տիրապետեն հեռանկարների սկզբնական կանոնները.
- տեսնեն և օգտագործեն պրոպորցիաների համամասնությունը որպես արտահայտչամիջոց, լույս ու ստվերը, գույնի փոխհարաբերությունները
- տարբեր նյութերով ստեղծել կոմպոզիցիոն աշխատանքներ բնորինակից,երևակայության և հիշողության միջոցով
- կարողանան վերլուծել արվեստի ստեղծագործությունները իրենց ընկալման տարբեր մակարդակներում
Ծրագրում ընդգրկված են նաև համակարգչային գրաֆիկական ծրագրերի ցանկ, որոնք հարստացնում են սովորողի ստեղծագործական արտահայչամիջոցները՝
- Adobe Photoshop-կետային գրաֆիկա, Illustrator, SkethUp-ճարտարապետական նախագծային 3D, Animator-2D և Animator-3D, ArtWaver, Pivot Animator-անիմացիոն ծրագրերը
Ծրագրի յուրացման անհրաժեշտ մեթոդներից է նաև՝
- այցելություն թանգարաններ,
ցուցահանդեսներ, , համերգներ, փառատոններ:
2.Արվեստի մասին տեսաֆիլմերի դիտումներ, հոդվածներ և գրականություն համացանցից և այլ լրատվամիջոցներից:
2019-2020թ. երկրորդ կիսամյակ
Բեզիրգանյան Նարեկ 4-1 | |||||||
Աղաջանյան Սուսաննա 4-2 | |||||||
Աղասարյան Լիլիթ 4-2 | |||||||
Խաչատրյան Անահիտ | |||||||
Մարտիրոսյան Միքայել
|
Թղթե օբյեկտներ
Թուղթ օգտագործելով ՝ կարող եք զվարճալի խաղալիք պատրաստել, կատարել գրքերի էջանիշ, նվեր ընկերոջ, սիրելիների համար: Նման նվերները շքեղ չեն, որքան խանութ-սրահներում, բայց հուզական տեսանկյունից դրանք շատ ավելի են գնահատվում, քանի որ ցանկացած ձեռքով արված ցանկացած գործ ստեղծողի անհատականության արտահայտումն է: Եվ սա միայն նվեր չէ. Այսօր ձեռագործ արհեստները չափազանց գնահատելի են, քանի որ դրանք եզակի են:
Նախագիծը սովորեցնում է թղթի հետ աշխատելու տարբեր եղանակներ, զարդարել և նվերներ տալու արվեստը: Այն ակտիվացնում է երեխայի երևակայությունը, աշխարհի հանդեպ ստեղծագործական վերաբերմունքը, խթանում է արվեստի հանդեպ սերը, կենդանի աշխարհը, իր անսահման բազմազանությունն ու գեղեցկությունը հիանալու կարողությունը, ընկալում նրա կառուցվածքի օրենքները և ձևավորումը ժողովրդական արվեստին ծանոթանալու միջոցով:
Մոդելի սիլուետ կտրված զգեստով, որը տարբեր ֆոներով զգեստափոխվում է
Զատկի տոնին ընդառաջ
Գունավոր թռչյուններ. կոլաժ
Եռաչափ դեկորատիվ ձվիկներ ստվարաթղթից
Ստվարաթղե կերպարներ
Կոլաժներ կտրած թղթերով
2019թ. երկրորդ կիսամյակ
Ապրիլ-մայիս
Ծիսական տիկնիկներ խառը տեխնոլոգիաներով
Զատկական տոն
Խաղալիքներ գործվածքի թելերից, ֆետրից, գունավոր ժապավենից, մետաղալարով կարկասներից, պենոպլաստե գնդիկներից:
Ղափամայի տոնին ընդառաջ՝
պլաստիկ շշերով, կոլաժ-բացիկներով, գունավոր սկոչով և սպունգով:
2018 թ առաջին կիսամյակ
4-5 դասարանների գործունեություն
Թղթե անիմացիա
Ծաղիկներ սրված մատիտի մնացորդներից
Փորագրություններ ստվարաթղթի վրա
Թերթոնների ձևավորում
Շատ ստեղծական շրջանակ հրաշալի բնանկարի համար
Ամանորյա ձևավորման աշխատանքներ՝
փափուկ ձնե մարդուկներ՝ ֆետրց և սինտեպոնից
“Սովորող սովորեցնող” ծրագիրը արդյունավետ աշխատեց դիզայնի ընտրության գործունեության ժամանակ: Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողները համագործակցում են կրտսեր ընկերների հետ:
Տիկնիկներ պատրաստված խառը նյութերով՝
Մտածում ենք գինու պիտակների մասին:
Մենք սիրում ենք ազատ աշխատանք, հատկապես կավագործություն
Մեր հանճարեղ անիմատոր Դավիթի կոմիքսների շարունակությունը՝
4-5 դասարաններ Գեղարվեստի դպրոցում
Դեկտեմբեյան նախագիծ Ամանորյա ձևավորումներ
Աշնանային մտորումներ տարբեր տեխնիկաներով:
Կավը սիրելի նյութերից է, որով կարելի է կլոր քանադակ, ռելյեֆ, բարելյեֆ տեսակի ստեղծագործություններ անել:
Մարդու գանգի ուսումնասիրություն
Երեխաները հետաքրքրված էին արվեստանոցում առկա կավե գանգով, որը ստեղծված էր նախորդ տարիների ավագ դպրոցի ընտրությամբ գործունեության սովորողների կողմից:
Մենք փորձեցինք դասական սկզբունքներով կառուցել ճիշտ, համաչափ գանգ:
Այս դասընթացը օգնեց երեխաներին պատկերացում կազմել մարդու դեմքի կառուցվածքի՝ աչքերի, քթի,այտոսկրի, ականջների դիրքի, ծնոթի համաչափության մասին:
Ռելյեֆային քանդակներ՝ մեդալյոն և տրաֆարետների ստեղծում
Քանդակներ կենցաղային ալումինից և տարբեր կավե ստեղծագործություններ
4-5 դասարաններ Հարավային դպրոցում
Դեկտեմբեր
Օրիգամի և կերպարներ անիմացիոն ֆիլմի համար
4-5 դասարաններ Գեղարվեստ
Դեկտեմբեր. Օրիգամի և տարբեր նյութերից տուփեր
Հոկտեմբեր-նոյեմբեր
Մետաղալարը որորելով կարելի է ստանալ ոչ միայն զարդեր, այլ անսպասելի վերացական ձևեր, դեկորացիաներ,խաղալիքներ:Այս նյութը շատ ճկուն է և թույլ է տալիս իրականացնել ցանկացած գաղափար:
Կոլլաժ տեխնիկական հնարքը, նոր բան չէ, բայց նորովի դրան անդրադառնալը, հայտնագործություն է:
Մեր սիրելի Տաթև Աթոյանի սկսած նախագծի շարունակությունը Գեղարվեստի 4-5 դասարանցիների հետ:






Հիմնական դպրոցի կերպարվեստի ընտրությամբ գործունեություն
Երեխաները հատուկ ոգևորություն են ապրում, երբ իր նկարած կամ քանդակած կերպարը կարող է շարժվել, շունչ ստանալ,նույնիսկ եթե դրա համար ջանքեր են հարկավոր:
Մենք փորձեցինք ամենա պարզ ձևը՝ թղթե կերպարները շարժելով և ընթացքը պարբերաբար նկարելով:
Թղթե անիմացիա
Հաջորդ անիմացիան ստեղծել ենք օգտագործելով Photoshop, Anime և Vegas-խմբագրական ծրագիրերը:
Ֆիլմի սցենարը թելադրել է համակարգչային ծրագրերի գործիքները:Մենք ծանոթանում ենք ծրագրերի հնարավորություններին:
Աշնանային տրամադրություններ






