Դեկորատիվ օբյեկտներ մեր պարտեզում

Հոկտեմբերի 25-ի կատարվող աշխատանքները Հյուսիսային դպրոցում՝

1.տանիքի անվտանգության համար նախապատրաստական աշխատան-պատերի հարթեցում և ծեփամածիկ

2.Դեկորների գունավորում

Հոկտեմբերի 24-28-ը կատարվող աշխատանքներ կրթահամալիրի Հյուսիսային,Արևմտյան և  դպրոցներում:

 

«Կրթական պարտեզ»  ծրագրի շրջանակներում ուսումնասիրել բետոնե լիծքերի տեխնոլոգիան, դեկորատիվ գնդեր ստանալու և պարտեզներում տեղադրելու համար:

Իրականացվելու է  «Ընտրությամբ գործունեության» ծրագրի շրջանակներում՝  Գեղարվեստի ավագ դպրոցի  կերպարվեստի դիզայներական խմբի սովորողների  և դասավանդողների հետ:

Աշխատանքային ջոկատի կազմում են`
Կարինե Մացակյան,Գագիկ Չարչյան,Կարեն Մկրտչյան,Շուշանիկ Ճշմարիտյան,Աննա Մխիթարյան,Լիլիթ Խաչատրյան,Ադել Միքաելյան և այլ ցանկացող  սովորողներ:

Բետոնե լիցքեր ստանալու համար անհրաժեշտ նյութերն են՝  ցեմենտ, ավազ, ջուր, ռետինե գնդակ.

Հունցել լուծույթը՝

ցեմենտ + ավազ + ջուր, 1 – ից 3 մ. և լցնել ռետինե գնդակի մեջ: 24-48 ժամից հետո պնդացած գնդի արտաքին շերտը՝ ռետինե ծածկույտը, դանակով հեռացնել :

Ստացված գնդի բետոնե մակերեսը կարելի է պահպանել,կամ զարդարել տարբեր նյութերով՝  վրան մոզաիկա հավաքել, նկարել  տարատեսակ ներկերով:

Տարբերակներ պարտեզը ձևավորելու համար՝

պլաստիկ կամ կավե խողովակներով հավաքած «Տոտեմներ»

f5cdb8f971a9935aec32f492c306fc4c6a865d92a362cd67ba1095b29c53bc9d172c9b2eb75ee959e839fd638b1d1e50291b9dbc59cc8f768b9c68e9e3f32a3c43348fa3c9581e3a491598c422c02834493355334156973725c19edf653ad48a07b93584108c9dcf50

Գեղարվեստի տանիքը որպես բաց ընթերցարան

Նախագծերով ուսուցում

Անկյունային պատի նկարչական ձևավորում-  իրականացվում է  «Ընտրությամբ գործունեության» ծրագրի շրջանակներում՝  Գեղարվեստի կրտսեր դպրոցի  դիզայներական խմբի սովորողների  կողմից:

Փուլային աշխատանքներ՝

  1. Հարթեցնել պատը ծեփամածիկով Գեղարվեստի աշխատողների օգնությամբ
  2. Ծածկել տանիքը ջրակայուն շերտով (տոլ)
  3. Երկկողմանի մաշված բետոնե հենակները ծածկել փայտե ներքնակներով (поддон) :

Օգտագործվող նյութերն են՝

  • ծեփամածիկ
  • յուղաներկ
  • շինարարական սկոչ
  • վրձիններ

Camera  copy.jpg

 

 

Ինքնանկար ստվարաթղթի վրա

Տեխնոլոգիայի դասընթացներ միջին դպրոցի 8-րդ դասարանցիների հետ

Մենք որոշել ենք սպառել  ստվարաթղթի պաշարը կուտակված դպրոցի պահեստներում: Այն հրաշալի նյութ է ստեղծագործական նորարարությունների և փորձարկումների համար:

Camera

Camera

Camera

a

Camera

Բաց խմբակներ Գեղարվեստի ուսումնական կենտրոնում

Հրավիրում ենք    https://www.youtube.com/watch?v=bfNupT5moco&feature=youtu.be

«Մխիթար Սեբասատացի» կրթահամալիրի գեղարվեստի-արհեստների ուսումնական կենտրոնը Երևանի, քաղաքամերձ բնակավայրերի դպրոցականներին, մեծահասակներին հրավիրում է սովորելու «Արհեստ+Արվեստ» ծրագրի բաց խմբերում.

  • Գծանկար, գեղանկար, կոմպոզիցիա
  • Անիմացիա
  • Քանդակ
  • Կինո-ֆոտո
  • Համակարգչային գրաֆիկա.  SketchUP,Photoshop, մոնտաժային ծրագրեր:
    Համակարգչային ծրագրերերի փաթեթը կհամալրվի պատվիրատուի պահանջով:
  • Խեցեգործություն
  • Բատիկա
  • Դիզայն-տեխնոլոգիա
  • Հագուստի մոդելավորում

Լրացուցիչ ուսուցման այս դասընթացները նախատեսված են՝

  • 5-11 տարեկանների,
  • 12-15 տարեկանների,
  • ավագ դպրոցականների,
  • մեծահասակների համար։

Շաբաթական 2 կամ 4 պարապմունք՝ սովորողի ընտրությամբ։ Ուսուցում հարմարավետ, նորաձև արվեստանոց-արհեստանոցներում,  ժամանակակից սարքավորումներով: Խմբերը ղեկավարում են ճանաչված արվեստագետներ, գործող մասնագետներ։

This slideshow requires JavaScript.

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ուսումնական կենտրոնի գործունեությունը 2016-2017 ուստարում

«Մխիթար Սեբասատացի» կրթահամալիրի Գեղարվեստի ուսումնական կենտրոնը 2016-2017 ուստարում ունի զարգացման հետևյալ ուղղությունները`

– կարողությունների, ստեղծագործական ներուժի և անձնային որակների շարունակական զարգացում և’ սովորողի, և’ դասավանդողի համար,

– նախատեսվում է գեղարվեստական և գեղագիտական, հոգևոր – բարոյական, սոցիալական, մտավոր կարողությունների ընդհանուր զարգացում, ընդհանուր մշակութային զարգացում,

– լրացուցիչ կրթության և ստեղծագործան ակումբների կազմակերպման միջոցով` լանդշաֆտային դիզայն, գեղանկարչություն, գրաֆիկա ,քանդակ, ինտերիեր և էքստերիեր դիզայն,անիմացիա,համակարգչային գրաֆիկա, կինո-ֆոտո, թատրոն

– ցուցահանդեսների կազմակերպում` – ընտրությամբ գործունեության արդյունքում ստեղծված,

–  պլեներների արդյունքում ստեղծված,

–  կիսամյակային հաշվետու և տարեկան հաշվետու,

–  արտագնա ցուցահանդեսներ,

– սպոնտան նկարչության ներդրում և զարգացում,

– վարպետության դասեր` – դասախաոսությունների ձևով,

– գործնական աշխատանքի ձևով,

–  մասնագիտական հմտությունների փոխանցում կրթական փոխանակումների նախագծերով,

-. Միջավայրի գեղարվեստական միջամտություն /ինտերիերի և էքստերիերի/

– Ընթացիկ ցուցահանդեսներ /առանձին աշակերտների մասնակցություն ներհամալիրյան, հանրապետական և միջազգային ցուցահանդեսների/

– պարտեզը, այգին` որպես կրթական տարածք և միջավայր,

– արտասահամանցի և հայ արվեստագետների հետ փոխշփումներ

– թատերական բեմադրություններ` – ավանգարդ ոճի

– թղթե թատրոն

– մնջախաղային

– պարային

– այլ

– Շրջիկ ցուցահանդեսներ

– Հնչյունային ռեժիսուրա

-Կինո-ֆոտոյի զարգացում

Ուսուցման գործը կազմակերպվում է առանձին դասընթացների ուսումնական պարապմունքների, մասնագիտական փորձառությունների, սովորողների նախասիրությունների զարգացման ակումբների, ուսումնական այցելությունների, ուսումնահետազոտական ճամբարների, հասարակական նախագծերի, պլեներների, ցուցահանդեսների, նախագծային աշխատանքների և ստեղծագործական այլ նախագծերի միջոցով:

Դպրոցի սովորողը և դասավանդողը նախագծային ստեղծագործական աշխատանքների ընթացքն և ամփոփումը պետք է ներկայացնի անձնական բլոգում և ուսումնական կենտրոնի ենթակայկում: