«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ուսումնական կենտրոնի գործունեությունը 2016-2017 ուստարում

«Մխիթար Սեբասատացի» կրթահամալիրի Գեղարվեստի ուսումնական կենտրոնը 2016-2017 ուստարում ունի զարգացման հետևյալ ուղղությունները`

– կարողությունների, ստեղծագործական ներուժի և անձնային որակների շարունակական զարգացում և’ սովորողի, և’ դասավանդողի համար,

– նախատեսվում է գեղարվեստական և գեղագիտական, հոգևոր – բարոյական, սոցիալական, մտավոր կարողությունների ընդհանուր զարգացում, ընդհանուր մշակութային զարգացում,

– լրացուցիչ կրթության և ստեղծագործան ակումբների կազմակերպման միջոցով` լանդշաֆտային դիզայն, գեղանկարչություն, գրաֆիկա ,քանդակ, ինտերիեր և էքստերիեր դիզայն,անիմացիա,համակարգչային գրաֆիկա, կինո-ֆոտո, թատրոն

– ցուցահանդեսների կազմակերպում` – ընտրությամբ գործունեության արդյունքում ստեղծված,

–  պլեներների արդյունքում ստեղծված,

–  կիսամյակային հաշվետու և տարեկան հաշվետու,

–  արտագնա ցուցահանդեսներ,

– սպոնտան նկարչության ներդրում և զարգացում,

– վարպետության դասեր` – դասախաոսությունների ձևով,

– գործնական աշխատանքի ձևով,

–  մասնագիտական հմտությունների փոխանցում կրթական փոխանակումների նախագծերով,

-. Միջավայրի գեղարվեստական միջամտություն /ինտերիերի և էքստերիերի/

– Ընթացիկ ցուցահանդեսներ /առանձին աշակերտների մասնակցություն ներհամալիրյան, հանրապետական և միջազգային ցուցահանդեսների/

– պարտեզը, այգին` որպես կրթական տարածք և միջավայր,

– արտասահամանցի և հայ արվեստագետների հետ փոխշփումներ

– թատերական բեմադրություններ` – ավանգարդ ոճի

– թղթե թատրոն

– մնջախաղային

– պարային

– այլ

– Շրջիկ ցուցահանդեսներ

– Հնչյունային ռեժիսուրա

-Կինո-ֆոտոյի զարգացում

Ուսուցման գործը կազմակերպվում է առանձին դասընթացների ուսումնական պարապմունքների, մասնագիտական փորձառությունների, սովորողների նախասիրությունների զարգացման ակումբների, ուսումնական այցելությունների, ուսումնահետազոտական ճամբարների, հասարակական նախագծերի, պլեներների, ցուցահանդեսների, նախագծային աշխատանքների և ստեղծագործական այլ նախագծերի միջոցով:

Դպրոցի սովորողը և դասավանդողը նախագծային ստեղծագործական աշխատանքների ընթացքն և ամփոփումը պետք է ներկայացնի անձնական բլոգում և ուսումնական կենտրոնի ենթակայկում:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s