Հրավիրում ենք https://www.youtube.com/watch?v=bfNupT5moco&feature=youtu.be
«Մխիթար Սեբասատացի» կրթահամալիրի գեղարվեստի-արհեստների ուսումնական կենտրոնը Երևանի, քաղաքամերձ բնակավայրերի դպրոցականներին, մեծահասակներին հրավիրում է սովորելու «Արհեստ+Արվեստ» ծրագրի բաց խմբերում.
- Գծանկար, գեղանկար, կոմպոզիցիա
- Անիմացիա
- Քանդակ
- Կինո-ֆոտո
- Համակարգչային գրաֆիկա. SketchUP,Photoshop, մոնտաժային ծրագրեր:
Համակարգչային ծրագրերերի փաթեթը կհամալրվի պատվիրատուի պահանջով: - Խեցեգործություն
- Բատիկա
- Դիզայն-տեխնոլոգիա
- Հագուստի մոդելավորում
Լրացուցիչ ուսուցման այս դասընթացները նախատեսված են՝
- 5-11 տարեկանների,
- 12-15 տարեկանների,
- ավագ դպրոցականների,
- մեծահասակների համար։
Շաբաթական 2 կամ 4 պարապմունք՝ սովորողի ընտրությամբ։ Ուսուցում հարմարավետ, նորաձև արվեստանոց-արհեստանոցներում, ժամանակակից սարքավորումներով: Խմբերը ղեկավարում են ճանաչված արվեստագետներ, գործող մասնագետներ։