«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ուսումնական կենտրոնի գործունեության գիտագործնական ուսումնասիրություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմում ապրող «Գեղարվեստի ավագ դպրոցը» իրականացնում է սովորողի մասնագիտական կրթությունը  կրթահամալիրի ստեղծման օրից: Այս ամբողջ ընթացքում ժամանակին համընթաց անընդհատ նորացվել և թարմացվել են ուսումնական պրոցեսին մոտեցման սկզբունքներն ու հայեցակետերը դրանք պահելով միշտ արդիական և ստեղծական թե սովորեցնողի և թե սովորողի մակարդակներում: Կոնցեպտուալ առումով ընդունված վերջին որոշումը արվեստի և արհեստի անքաքտելի կապի մասին, բերեց  «Գեղարվեստի ուսումնական կենտրոն»-ի ստեղծմանը, որն իրականացնում է հետևյալ մասնագիտություններով մասնագիտական կրթության անընդհատ բարելավումն ու կազմակերպումը:

Քոլեջում

  • զարդակիրառական արվեստ (ոսկերչություն)
  • հագուստի մոդելավորում

Գեղարվեստի ավագ դպրոցի

  • կերպարվեստ (գծանկար,գունանկար,կոմպոզիցիա)
  • համակարգչային գրաֆիկա
  • թատրոն
  • կինո-ֆոտո
  •  անիմացիա
  • տեխնոլոգիա
  • գրաֆիկա
  •  քանդակ
  • խեցեգոծություն

Ստեղծածին մոտեցման առանձնահատկություններից մեկն այն է, որ իր ակտիվ կյանքով, կրթահամալիրը հանդիսանում է կենդանի լաբորատորիա մեր ստեղծագործական խմբի համար:

Սովորողը անհատականորեն և թիմային առումներով ներգրավվում է կրթահամալիրի գեղագիտական միջավայրի ձևավորմանը, որն էլ վերածվում է կրթամշակութային արժեքի:

Այս պրոցեսում չի գերագնահատվում կամ թերագնահատվում ոչ մի մասնագիտություն: Բոլորն էլ իրենց ներդրումն ունեն կրթահամալիրում գործող ծրագրերի թե ձևավորման և թե նախագծային աշխատանքներում:

Ավելորդ չեմ համարում նշել, որ հմուտ մասնագետների ապահոված կրթության արդյունքում և ղեկավարությամբ սովորողները մասնակցում են հանրապետական մակարդակի ցուցահանդեսների, ապահովելով ոչ թե ներկայություն,այլ ասելիք: http://highsc.mskh.am/node/3014,http://highsc.mskh.am/node/3009, https://wordpress.com/stats/day/macakyankarine.wordpress.com
Ասում են, թե ով ինչպես հասկանում է կամ ընկալում է արվեստը, այնպես էլ ապրում է: Այս կարգախոսը հանդիսանում է հզոր խթան արդեն ոչ միայն գեղարվեստի ուսումնական կենտրոնում ուսումնառվող սաների քաղաքացիական հայեցակարգի ձևավորման հարցում,այլև ամբողջ կրթահամալիրում:

Մեր սաների մեծ մասը դպրոցն ավարտելուց հետո ընդունվում են հանրապետության տարբեր ուսումնական հաստատություններ, որտեղ անընդհատ աչքի են ընկնում իրենց ստացած պոլիտեխնիկական ստեղծականություն զարգացնող նախնական կրթությամբ:
Ուսումնական պրոցոսի ընդլայնման (նոր մասնագիտությունների ներդրում) նպատակով կիրառվող գործիքակազմը և բարձր չափորոշիչները, այն է՝ համատեղ (բոլոր մասնագիտությունների ներգրավմամբ) մեծամաշտաբ նախագծերի իրականացումը, որի ընթացքում էլ բացահայտելի է դառնում նոր մասնագիտության ներդրման անհրաժեշտությունը կրթական պրոցեսի մեջ: Այս ամենը ուղղված է բարձրացնելու մարդու՝ մակարդակը, որի դրսևորումներից մեկը դպրոցի շրջակայքում էսթետիկ հանրային տարածքի ստեղծումն  ու պահպանումն է: https://wordpress.com/stats/day/macakyankarine.wordpress.com

  1. Կրթահամալիրի մեծամաշտաբ իրականացվող նախագծերից է՝

հեծանվաուղու ստեղծումը, որը կապելու է կրթահամալիրի մասաճյուղերն իրար: Այս որոշումը ստեղծեց նոր մասնագիտական պահանջներ և խնդիրներ՝ ճարտարապետական, ինժեներական, լանդշաֆտային դիզայնի իմացություն:

Տվյալ նախագծի առաջնահերթ քայլերից էր «Սարալանջ»-կենտրոնական հենապատի նկարչական ձևավորումը, որի աշխատանքները սկսվել էին դեռ ամառային ճամբարի ընթացքում: http://mskh.am/am/61445, http://mskh.am/am/60898
Կերպարվեստի արվեստանոցների դասավանդողների և սովորողների կողմից առաջարկվեց մոդեռնիզմի շրջանի ֆրանսիացի նկարիչ ֆերնան Լեժեյի մոնումենտալ ստեղծագործություններից մեկը, որպես  մարդասիրական, կառուցողական հասարակության խորհրդանիշ: http://mskh.am/am/60017, http://mskh.am/am/58839
Այդ խորհրդանիշով առաջնորդվող ծրագրերից է նաև «Կրթական պարտեզ արվարձանում» նախագիծը, որը մեծ թափով զարգանում և իրականանում է կրթահամալիրի դպրոցներում և հարակից տարածքներում: https://arenshahnazaryan.wordpress.com/2016/08/08/ազատ-և-կանաչ-միջավայր-հարակից-տարածքն/
Հաջորդ և անհրաժեշտ փուլը՝  կանաչապատված լանջերի համար եռաչափ օբյեկտների ստեղծումն է: Այս նախագծի  մշակումները և դրանց իրականացումը նախաձեռնել են Գեղարվեստի ուսումնական կենտրոնի կերպարվեստի և դիզայնի արվեստանոցների դասավանդողներն ու սովորողները:
Նախագիծի իրականացման աշխատանքները ընթանում են Ձմեռային ճամբարի ծրագրի շրջանակներում մակետների տեսքով, ստվարաթղից և խառը նյութերից: Արդյունքում դրանք ցուցադրվելու են հունվարի 27-ին Գեղարվեստի դպրոցի ցուցասրահում: https://macakyankarine.wordpress.com/2017/01/11/գունա-պատկերային-օբյեկտներ/
Նախագծի իրականացման ընթացքում  սովորողի մոտ դաստիրակվում են դրական  հատկանիշներ՝ հարգանք շրջապատող աշխարհի նկատմամբ, պատասխանատվության զգացում, աշխատասիրություն, կարգապահություն:
Թիմային գործունեության ժամանակ երեխաների մոտ ձևավորում է  միջանձնային հարաբերությունների նոր դրական որակներ: Նրանք սովորում են գնահատել իրենց և այլոց  աշխատաքը, ձեռք են բերում  հավատ սեփական ստեղծագործական ուժերի նկատմամբ:
Զարգանում են նրանց ստեղծագործական երևակայությունը, ակտիվությունը, ընդունակությունները: Դաստիրակում են գեղագիտական ճաշակը, երեխայի էսթետիական պահանջները: տարածական մտածողությունն ու տրամաբանությունը, ձևի և գույնի ընկալումը:

Որպես վերջաբան համարյա բան չմնաց ասելու, բացի նրանից, որ մենք հավատում ենք այն սկզբունքներին, որով ղեկավարվում ենք:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s