Ժամանակակից արվեստ և կրթություն
Արտլաբերևան” մշակութային հ/կ-ն “Անհնարին ընտրության հնարավորությունը” նախագծի շրջանակներում մարտի 31-ին, իրականացրեց հերթական սեմինար-քննարկումը “Ժամանակակից արվեստ և կրթություն”:
Այն տեղի ունեցավ Երևանի Գեղարվեստի Ակադեմիայի Գյումրու Մասնաճյուղում:
Այս զեկույցների ունկնդիրներն էին “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի Քոլեջի, կինո-ֆոտո բաժնի ուսանողները և Գյումրիի Ակադեմիայի դասախոսները իրենց ուսանողների հետ:
Այս ուսումնական ճամփորդությունը կազմակերպել էր Քոլեջի դասավանդող` արվեստագետ Գագիկ Չարչյանը, ով նաև վարեց սեմինար
«Քաղաքական արվեստ, դիմադրություն,ակտիվիզմ» թեմայով առաջին մասը:
Երկրորդ մասը տեղի կունենա մոտ օրերս:
Գեղարվեստի սովորողների մասնակցությունը «Հակահարված» խմբի սեմինարին
Քոչարի արվեստանոց` “ԱրտլաբԵրևան” կազմակերպությունում փետրվարի 3-ին, 2017
Փողոցային արվեստ գործնական պարապմունք «Հակահարված» խմբի անդամների հետ