«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ուսումնական կենտրոնի գործունեությունը 2017-2018 ուստարում
«Մխիթար Սեբասատացի» կրթահամալիրի Գեղարվեսի ուսումնական կենտրոնը 2017-2018 ուստարում ունի զարգացման հետևյալ ուղղությունները`
– կարողությունների, ստեղծագործական ներուժի և անձնային որակների շարունակական զարգացում և’ սովորողի, և’ դասավանդողի համար,
– նախատեսվում է գեղարվեստական և գեղագիտական, հոգևոր – բարոյական, սոցիալական, մտավոր կարողությունների ընդհանուր զարգացում, ընդհանուր մշակութային զարգացում,
– լրացուցիչ կրթության և ստեղծագործան ակումբների կազմակերպման միջոցով` լանդշաֆտային դիզայն, գեղանկարչություն, գրաֆիկա ,քանդակ, ինտերիեր և էքստերիեր դիզայն,անիմացիա, համակարգչային գրաֆիկա, կինո-ֆոտո, թատրոն
– ցուցահանդեսների կազմակերպում` – ընտրությամբ գործունեության արդյունքում ստեղծված,
– պլեներների արդյունքում ստեղծված,
– կիսամյակային հաշվետու և տարեկան հաշվետու,
– արտագնա ցուցահանդեսներ,
– լանդշաֆտային դիզայնի ներդրում և զարգացում,
– վարպետության դասեր` – դասախաոսությունների ձևով,
– գործնական աշխատանքի ձևով,
– մասնագիտական հմտությունների փոխանցում կրթական փոխանակումների նախագծերով,
-. Միջավայրի գեղարվեստական միջամտություն /ինտերիերի և էքստերիերի/
– Ընթացիկ ցուցահանդեսներ /առանձին աշակերտների մասնակցություն ներհամալիրյան, հանրապետական և միջազգային ցուցահանդեսների/
– պարտեզը, այգին` որպես կրթական տարածք և միջավայր,
– արտասահամանցի և հայ արվեստագետների հետ փոխշփումներ
– Շրջիկ ցուցահանդեսներ
– Հնչյունային ռեժիսուրա
-Կինո-ֆոտոյի զարգացում
-Անիմացիա լաբորատորիայի բովանդակային և տեխնիկական նորամուծություն
-Հրատարակչական լաբորատորիայի ստեղծում Մեդիա կենտրոնում
Ուսուցման գործը կազմակերպվում է առանձին դասընթացների ուսումնական պարապմունքների, մասնագիտական փորձառությունների, սովորողների նախասիրությունների զարգացման ակումբների, ուսումնական այցելությունների, ուսումնահետազոտական ճամբարների, հասարակական նախագծերի, պլեներների, ցուցահանդեսների, նախագծային աշխատանքների և ստեղծագործական այլ նախագծերի միջոցով:
Տիար Բլեյանի պատվերով և իմ առաջարկով, Գեղարվեստի ուսումնական կենտրոնում իրականացնել հրատարակչական լաբորատորիա, որն համակարգչային գրաֆիկական հատուկ ծրագրերի ներառման և կիրառման միջոցով (Adob Illustrator, Adobe InDesign, Adobe PageMaker, QuarkXPress, Nero ) կծավալի նոր գործունեություն:
Կհրապարակի ուսումնական գործունեության արդյունքում ստեղծված նախագծային տարբեր աշխատանքներ՝ բուկլետներ, հեղինակային գրքեր, կատալոգներ, նկարազարդված հեքիաթներ, գրական ստեղծագործություններ, վկայագրեր, պաստառներ, տարբերանշաններ և այլ տպագրական աշխատանքներ:
Հրատարակչության ծավալի մեջ ընդգրկվում է նաև էլեկտրոնային ռեսուրսներ՝ գրքերի և պարբերականների էլեկտրոնային տարբերակներ, կայքեր, բլոգերներ, առցանց օգնության համակարգեր, աուդիո, վիդեո սկավառակներ, ձայներիզներ, համակարգչային խաղեր:
Դպրոցի սովորողը և դասավանդողը նախագծային ստեղծագործական աշխատանքների ընթացքն և ամփոփումը պետք է ներկայացնի անձնական բլոգում և ուսումնական կենտրոնի ենթակայկում:
Առաջիկա խնդիրներ
Սեպտեմբեր 12- նոյեմբեր12
Գեղարվեստի ուսումնական կենտրոնի աշխատանքային ծրագիր 2017-2018թթ.
Գեղարվեստի ուսումնական կենտրոնը կշարունակի իրականացնել «Կրթական պարտեզ» և «Միջավայր.փոխազդեցություններ» ծրագրերով նախատեսված կրթահամալիրի և նրա հարակից տարածքների գեղարվեստական ձևավորումներն ու բարեկարգումը սովորողների և դասավանդողների մասնակցությամբ
«Արվեստ+արհեստ» ծրագրի շրջանակներում Գեղարվեստի ուսումնական կենտրոնի կերպարվեստի արվեստանոցները և Քոլեջի «Գարդենիա» ակումբը կրթահամալիրի դպրոցների պարտեզներում նախատեսել է իրականացնել լանդշաֆտային դիզայնի տարբեր առաջադրանքներ
- Շին. և կենցաղային թափոններից ստեղծել ծաղկամաններ կրթահամալիրի պարտեզները ձևավորելու համար
- Մեդիա կենտրոնի պարտեզի բարեփոխումներ արահետի, դեկորատիվ տնկիների ստեղծմամբ:
- Շենքի պատերի կանաչապատում մագլցող բույսերի և ծաղիկների միջոցով:
Հարավային դպրոցի պարտեզում բարեկարգման աշխատանքներ
- Հին մաշված ջրավազանի գունային քողարկում
- Պարտեզի քարե բեկորները, որպես նստարաններ հանգստի գոտում
- Արտաքին պատերի կանաչապատումը կախովի ծաղկամաններով
https://wordpress.com/post/macakyankarine.wordpress.com/2844
Նախագծային աշխատանքները իրականացնելու են կրթահամալիրի դպրոցների կերպարվեստ, տեխնոլոգիա-դիզայնի լաբորատորիաներում ընտրությամբ գործունեության սովորողների տարբեր տարիքային խմբերերով
Նկարչական միջամտություններ
Ագարակ
- Շենքի արտաքին պատի նկարչական ձևավորում

- Ագարակում կառուցվող սպասասրահի կարկասի ծածկի տարբերակներ
Գեղարվեստի ուսումնական կենտրոն
- Նոր մուտքի ձևավորման աշխատանքների ավարտ

- Դպրոցների սրահներում առկա «Կենդանի անկյուն» հատվածի ձևավորում

Դպրոցի սովորողը և դասավանդողը նախագծային ստեղծագործական աշխատանքների ընթացքն և ամփոփումը ներկայացնելու է անձնական բլոգում և ուսումնական կենտրոնի ենթակայկում « Լանդշաֆտային դիզայն» խորագրով էջում:
Ընտրված էսքիզների հիմման վրա իրականացված աշխատանքները կցուցադրվեն ամփափիչ կիսամյակային ցուցահանդեսում Գեղարվեստի ցուցասրահում:
Նախագծի նախահաշիվ (ծախսեր, աղբյուրներ)
Նախագծերի իրականացման համար օգտագործվելու են կենցաղային թափոններ, իսկ որոշ հավելյալ անհրաժեշտ նյութեր և գոծիքներ ապահովելու է պատվիրատուն;