Գեղարվեստի ուսումնական կենտրոնի աշխատանքային ծրագիր 2017-2018թթ.

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ուսումնական կենտրոնի գործունեությունը  2017-2018 ուստարում

 «Մխիթար Սեբասատացի» կրթահամալիրի Գեղարվեսի ուսումնական կենտրոնը 2017-2018 ուստարում ունի զարգացման հետևյալ ուղղությունները`

– կարողությունների, ստեղծագործական ներուժի և անձնային որակների շարունակական զարգացում և’ սովորողի, և’ դասավանդողի համար,

– նախատեսվում է գեղարվեստական ​​և գեղագիտական​​, հոգևոր – բարոյական, սոցիալական, մտավոր կարողությունների ընդհանուր զարգացում, ընդհանուր մշակութային զարգացում,

– լրացուցիչ կրթության և ստեղծագործան ակումբների կազմակերպման միջոցով` լանդշաֆտային դիզայն, գեղանկարչություն, գրաֆիկա ,քանդակ, ինտերիեր և էքստերիեր դիզայն,անիմացիա, համակարգչային գրաֆիկա, կինո-ֆոտո, թատրոն

– ցուցահանդեսների կազմակերպում` – ընտրությամբ գործունեության արդյունքում ստեղծված,

–  պլեներների արդյունքում ստեղծված,

–  կիսամյակային հաշվետու և տարեկան հաշվետու,

–  արտագնա ցուցահանդեսներ,

– լանդշաֆտային դիզայնի ներդրում և զարգացում,

– վարպետության դասեր` – դասախաոսությունների ձևով,

– գործնական աշխատանքի ձևով,

–  մասնագիտական հմտությունների փոխանցում կրթական փոխանակումների նախագծերով,

-. Միջավայրի գեղարվեստական միջամտություն /ինտերիերի և էքստերիերի/

– Ընթացիկ ցուցահանդեսներ /առանձին աշակերտների մասնակցություն ներհամալիրյան, հանրապետական և միջազգային ցուցահանդեսների/

– պարտեզը, այգին` որպես կրթական տարածք և միջավայր,

– արտասահամանցի և հայ արվեստագետների հետ փոխշփումներ

– Շրջիկ ցուցահանդեսներ

– Հնչյունային ռեժիսուրա

-Կինո-ֆոտոյի զարգացում

-Անիմացիա լաբորատորիայի բովանդակային և տեխնիկական նորամուծություն

-Հրատարակչական լաբորատորիայի ստեղծում Մեդիա կենտրոնում

 

Ուսուցման գործը կազմակերպվում է առանձին դասընթացների ուսումնական պարապմունքների, մասնագիտական փորձառությունների, սովորողների նախասիրությունների զարգացման ակումբների, ուսումնական այցելությունների, ուսումնահետազոտական ճամբարների, հասարակական նախագծերի, պլեներների, ցուցահանդեսների, նախագծային աշխատանքների և ստեղծագործական այլ նախագծերի միջոցով:

Տիար Բլեյանի պատվերով և իմ առաջարկով, Գեղարվեստի ուսումնական կենտրոնում իրականացնել հրատարակչական  լաբորատորիա, որն  համակարգչային գրաֆիկական հատուկ ծրագրերի ներառման և կիրառման միջոցով (Adob Illustrator, Adobe InDesign, Adobe PageMaker, QuarkXPress, Nero ) կծավալի նոր գործունեություն:

Կհրապարակի ուսումնական գործունեության արդյունքում ստեղծված նախագծային տարբեր աշխատանքներ՝ բուկլետներ, հեղինակային գրքեր, կատալոգներ, նկարազարդված հեքիաթներ, գրական ստեղծագործություններ, վկայագրեր, պաստառներ, տարբերանշաններ և այլ տպագրական աշխատանքներ:

Հրատարակչության ծավալի մեջ ընդգրկվում է նաև էլեկտրոնային ռեսուրսներ՝ գրքերի և պարբերականների էլեկտրոնային տարբերակներ,  կայքեր, բլոգերներ, առցանց օգնության համակարգեր, աուդիո, վիդեո սկավառակներ, ձայներիզներ, համակարգչային խաղեր:

Դպրոցի սովորողը և դասավանդողը նախագծային ստեղծագործական աշխատանքների ընթացքն և ամփոփումը պետք է ներկայացնի անձնական բլոգում և ուսումնական կենտրոնի ենթակայկում:

Առաջիկա խնդիրներ

Սեպտեմբեր 12- նոյեմբեր12

Գեղարվեստի ուսումնական կենտրոնի  աշխատանքային ծրագիր 2017-2018թթ.

Գեղարվեստի ուսումնական կենտրոնը կշարունակի իրականացնել  «Կրթական պարտեզ» և «Միջավայր.փոխազդեցություններ» ծրագրերով նախատեսված   կրթահամալիրի և նրա հարակից տարածքների գեղարվեստական ձևավորումներն ու բարեկարգումը սովորողների և դասավանդողների մասնակցությամբ

«Արվեստ+արհեստ» ծրագրի շրջանակներում Գեղարվեստի ուսումնական կենտրոնի կերպարվեստի արվեստանոցները և Քոլեջի «Գարդենիա» ակումբը կրթահամալիրի դպրոցների պարտեզներում նախատեսել է  իրականացնել լանդշաֆտային դիզայնի տարբեր առաջադրանքներ

  • Շին. և կենցաղային թափոններից ստեղծել ծաղկամաններ կրթահամալիրի պարտեզները ձևավորելու համար
  • Մեդիա կենտրոնի պարտեզի բարեփոխումներ արահետի, դեկորատիվ տնկիների  ստեղծմամբ:
  • Շենքի պատերի կանաչապատում մագլցող բույսերի և ծաղիկների միջոցով:

 

Հարավային դպրոցի պարտեզում բարեկարգման աշխատանքներ

  • Հին մաշված ջրավազանի գունային քողարկում
  • Պարտեզի քարե բեկորները, որպես նստարաններ հանգստի գոտում
  • Արտաքին պատերի կանաչապատումը կախովի ծաղկամաններով

https://wordpress.com/post/macakyankarine.wordpress.com/2844

Նախագծային աշխատանքները իրականացնելու են  կրթահամալիրի դպրոցների կերպարվեստ, տեխնոլոգիա-դիզայնի լաբորատորիաներում ընտրությամբ գործունեության սովորողների տարբեր տարիքային խմբերերով

Նկարչական միջամտություններ

Ագարակ

  • Շենքի արտաքին պատի նկարչական ձևավորում Без названия
  • Ագարակում կառուցվող սպասասրահի կարկասի ծածկի տարբերակներ

Գեղարվեստի ուսումնական կենտրոն

  • Նոր մուտքի ձևավորման աշխատանքների ավարտ

Camera

  • Դպրոցների սրահներում առկա «Կենդանի անկյուն»  հատվածի ձևավորում

Camera

Դպրոցի սովորողը և դասավանդողը նախագծային ստեղծագործական աշխատանքների ընթացքն և ամփոփումը ներկայացնելու է անձնական բլոգում և ուսումնական կենտրոնի ենթակայկում « Լանդշաֆտային դիզայն»  խորագրով էջում:

Ընտրված էսքիզների հիմման վրա իրականացված աշխատանքները կցուցադրվեն ամփափիչ կիսամյակային ցուցահանդեսում  Գեղարվեստի ցուցասրահում:

Նախագծի նախահաշիվ (ծախսեր, աղբյուրներ)

Նախագծերի իրականացման համար օգտագործվելու են կենցաղային թափոններ, իսկ որոշ հավելյալ անհրաժեշտ նյութեր և գոծիքներ ապահովելու է պատվիրատուն;

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s