Անիմացիայի լոբորատորիայի ծրագիր

Անիմացիայի լոբորատորիայի ծրագիր ՝ նախատեսված 2019-2020թ. ուստարվա սեպտեմբերից-դեկտեմբեր ամիսների համար:

Անիմացիոն լոբորատորիայի ծրագրի շրջանակներում նախատեսված է ստեղծել կարճամետրաժ մուլտֆիլմեր և հոլովակներ անիմացիոն և վիդեոմոնտաժային համակարգչային  ծրագրերի օգնությամբ:

Մեթոդական նկարագրություն

Նախնական աշխատանքները հիմնականում կատարվելու  են Մեդիակենտրոնի տաղավարում, ձայնագրման ստուդիայում, որոնց ընթացքում սովորողը կարող է օգտագործել  լաբորատորիայի  և ստուդիայի տրամադրության տակ գտնվող ցանկացած նյութ և միջոց: Նկարահնումները կարող են իրականացվել  ստուդիայի ներսում և դրսում,  կախված  սցենարի բովանդակությունից:

 

Աշխատանքային պրոցեսի կառուցվածք՝

  • Քննարկման փուլ, թեմայի ընտրություն
  • Սովորողների հետ համատեղ աշխատանքի արդյունքում սցենարի ստեղծում և մշակում:
  • Կերպարների և միջավայրի ոճային մշակում:
  • Կերպարների և միջավայրի  ստեղծում տարբեր նյութերից:
  • Նկարահանման նախապատրաստական աշխատանքներ:
  • Նկարահանում
  • Նկարահանված նյութի մշակում (ստացված կերպարների անիմացիա համակարգչային գչաֆիկայի միջոցներով)
  • Մոնտաժ և  ձայնային հնչյունավորում
  • Արդյունքների ամփոփում
  • Արտադրված ֆիլմի ցուցադրություն

Քանի որ անիմացիա ստեղծելու պրոցեսը բավականին աշխատատար է ու ծավալուն, արտադրանքը մեծ քանակ չի ենթադրում: Ամիսը կամ հինգ շաբաթը մեկ կարճամետրաժ հոլովակ կամ մուլտֆիլմ 3-5 րոպե տևողությամբ, իսկ ավելի բարդ սցենարների դեպքում այս բոլոր փուլերը կարող են նաև ավելի երկար տևել: Կարծում եմ այս աշխատանքային մոտեցումը թույլ կտա սովորողներին ավելի մեծ եռանդով ու հետաքրքրությամբ աշխատել, հմտանալ ոչ միայն պերսոնաժների մշակման հետ կապված փուլում, այլ նաև սցենարների գրելու,  քննարկելու, մշակելու, նկարահանելու և   հնչյունավորելոու, իրենց մտածածին հերոսներին ինտերակտիվություն ու կյանք հաղորդելու մեջ:

Մասնակիցների ցուցակ

  • Անիմացիոն լաաբորոտորիայի սովորողներ
  • Կինո-ֆոտո հետազոտողների խումբ

Ուսումնական միջավայրին պահանջներ

Աշխատանքի ընթացքում ծագած նյութերի կամ աշխատանքային գործիքների պահանջը ներկայացվում է ըստ անհրաժշտության՝  հայտի տեսքով:

 

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s