Երրորդ օրը Թբիլիսի քաղաքում
Մեր ճամփորդությունը լրացվեց ևս մի հաճելի անակնկալով:
Մեր լավ բարեկամ վրաց ընկերները, որոնք կրթահամալիրում իրականացրել էին «Նկարում ենք Փիրուսմանի» նախագիծը , մեզ հրավիրեցին Թբիլիսիի ազգային թանգարան: Մեր սովորողները ծանոթացան 20-րդ դարի սկզբի վրաց արվեստագետների ստեղծագործություններին, բացահայտեցին իրենց համար ժամանակակից արվեստի հիմնադիրներին՝ պրիմիտիվիզմի վառ ներկայացուցիչ, նկարիչ Փիրուսմանիին, ռեալիստ քանակագործ Ռոդենի աշակերտ Յա. Նիկոլաձեիին, ֆուտուրիստ նկարիչ Դ. Կակաբաձեին, աբստրակցիոնիստներ Գուդիաշվիլիին, Քիքոձեին և Սիդամոն էրիսթավիին:
Այդ ժամանակ մեզ վիճակվեց տեսնել ևս մի հետաքրքիր էքսպոզիցիա, միևնույն թանգարանում:
Ցուցադրվում էին վերածննդի շրջանի երկու հանճարեղ արվեստագետների գործերը:
Միքելանջելո Կարավաջոյի գործերը ցուցադրվում էին ժամանակակից տեխնոլոգիաներով, դրանք բաձր որակի լուսային տպագրություններ էին, իսկ Բոտիչելիի «Վեներայի ծնունդ» ստեղծագործությունը ներկայացված էր բնորինակով:
Վայելեք մեր նկարաշարը՝
Միքելանջելո Կարավաջո
Բոտիչելիի «Վեներայի ծնունդ» -ը
Փիրուսմանի
Ռեալիստ քանակագործ, Ռոդենի աշակերտ Յա. Նիկոլաձե
Թանգարանի մուտքի առջևի քանդակը Նիկոլաձեյի թոռան աշխատանքն է
20-րդ դարի ավանգարդի ներկայացուցիչներ՝ ֆուտուրիստ նկարիչ Դ. Կակաբաձե, աբստրակցիոնիստներ Գուդիաշվիլի, Քիքոձե և Սիդամոն էրիսթավի