Հին Երևանը Սեբաստացիների աչքերով

 «Երևան 2800» նախագիծի շրջանակներում

Համատեղ նախագիծ Հյուսիսային դպրոցի 4-5 դասարանների Սեդա Վիրաբյանի, Կերպարվեստի ընտրությամբ գործունեության սովորողների  ճամբարային խմբերի հետ

ՀԻՆ ԵՐԵՒԱՆՅԱՆ ԲԱԿԵՐ

Ձմեռային ճամբարի նախագիծ  Կարեն Մկրտչյան և Գագիկ Չարչյան

Հունվարի 12, 2018թվ.

Նպատակը՝ սեր և պատասխանատվություն սեփական մշակույթի նկատմամբ:

Համառոտ ծանոթություն հայ ճարտարապետության պատմությանը՝  անցած ուղիների, նշանակալից իրադարձությունների արդյունքում ստեղծված ճարտարապետական կառույցները, նրանց բնույթն ու նշանակությունը քաղաքաշինության մեջ:

Խնդիրներ՝

  1. զարգացնել երեխայի ծավալային տարածական մտածողությունը: Գծագրել երկրաչափական մոդելներ SkethUp 3D ծրագրով, տպագրել ստացված մոդելի փռվածքը հարթ ստվարաթղթե մակերեսների վրա, տալ կտրվածքներ և ծալվածքներ:Արդյունքում ստանալ շենքերի տարբեր երկրաչափական մոդելներ:
  2. Հասկանալ ճարտարապետության ոճերը՝ կոնստրուկտիվիզմ, բարոկկո և մոդեռն:
  3. Աշխատելու ենք խառը նյութերով և տեխնոլոգիաներով,զգալով տարբեր նյութերի համապատասխան կիրառությունը: Ենթադրվող նյութերն են՝ ստվարաթուղթ, խոհանոցային փայտիկներ, պենոպլաստ, քարիկներ, սոսինձ, ինքնքկպչուն ժապավեն և այլ շինարարական մնացորդներ:

Արդյունքը` Սովորողները իրենց բլոգներում կհրապարակեն  իրենց ստեղծած մակետները համակարգչային գրաֆիկական էսքիզների և առարկայական մոդելների տեսքով:

Ցուցահանդեսը նախատեսում ենք հունվարի 12-26-ը ընկած ժամանակահատվածում:

Կոնկրետ ժամկետը կախված է սովորողների նախագծային ներգրավվածության հետքրքրասիրության մակարդակից:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s