Ծաղկազարդի խորհրդանիշը Նուրի գեղեցիկ տիկնիկն էր, համարվում էր հայ գյուղացու փրկությունը երաշտի ժամանակ: Ըստ ավանդության` երբ Նուրին արտասվում էր, և արցունքները դիպչում էին հողին, բնությունը կենդանանում էր և առատ բերքուբարիք տալիս: Նուրիին դնում էին նաև նորապսակ աղջկա օժիտի մեջ` որպես նրա խորհրդատու և չար աչքից պաշտպանող:
Monthly Archives: March 2018
«Բարեկամություն ճամբար».թռչնաբներ զատկական այգու համար
Դեռ երեկ՝ ճամբարի առաջին օրը, հինգ հոգանոց սովորողների խմբով, որոնք հավաքված են տարբեր դպրոցներից, ծանոթանում էինք նոր տպագրական տեխնոլոգիական հմտություններին: Խոսում էինք մեր կրթահամալիրում ընդունված ստեղծագործական ազատության մասին, օրինակ՝ ինչպիսի անսովոր թռչնաբներ կստեղծեինք: Այդ միտքը մեզ հուշում էր ամենուր թափված էտած ծառերի ճյուղերը:
Մենք շատ արագ կողմնորոշվեցինք, քանի որ ունեինք Ամանորից մնացած պատրաստի օղակավոր կարկասներ:
Ահա մեր մտքի արդյունքը՝ բնական նյութով և վուշ թելով:
Այս առաջարկը ոգևորել էր շատերին: Միջին դպրոցի կազմակերպիչներով և սովորողներով սկսեցինք այս գործը, մանավանդ երբ բոլոր նյութերը մատչելի են, ուղիղ ասած՝ ձեռքի տակ:
Հավաքեցինք բավականին շատ էտված ծառերի ճյուղեր և արդյունքում այսպիսի բնական քանդակներ՝
Գյումրի.Գորկի սադ
Ճամբարային շաբաթ.Կրթական պարտեզ
26-30.03
9։00-9։30՝ ընդհանուր պարապմունք
9։40-16:00
Աշխատանքներ Սարալանջում՝
- ԹարմացնելՍարալանջում անցյալ տարվա շրջանավարտների կողմից Ֆերնան Լեժեյի մոտիվներով նկարված պատը և նույն պատի շարունակությունը, անմշակ քայաքայված մասը, շինարարների օգնությամբ բետոնապատել և գրունտել նկարչական ձևավորման համար:
- Մշակել նոր էսքիզներ Սարալանջի գլխավոր աստիճաններին զուգահեռ գնացող կառույցի պատը
- Պատրաստել A-0 չափի տրաֆարետներ այդ պատը ձևավորելու համար
- Զադկական ծեսի համար պատրաստել հուշանվերներ, որոնք նաև կցուցադրվեն “Սեբաստացի մոլ” կրթահամալիրի ուսումնաստեղծագործական սալոնում:
Նախագծի իրականացնողներն կընտրվեն Միջին և Ավագ դպրոցների սովորողներներից:
Ղեկավար՝ Կարինե Մացակայան
Ստվարաթղթե հարթաքանդակ
Ստվարաթուղթը ունի բազմաշերթ հարթություններ, որոնք կարելի է հերթականությամբ հանել:
Մենք մեկ անգամ չէ, որ փորձարկել ենք ստվարաթղթի առանձնահատկությունները՝ տուփեր պատրաստել, տնակներ սարքել, պապյե-մաշեով ֆորմաներ հանել, բայց այս անգամ ստացանք մեծագույն բավականություն ստվարաթղթի շերտերը հանելով ստանալ տարբեր ձևերի հարթաքանդակներ: Ուրվագծելով որևէ պատկեր սուր դիզայներական դանակով, թրջում ենք վերին շերթըը, հետո զգուշությամբ հանում այն: Մնում է այն, ինչ կարևոր է պատկեր ստանալու համար:
Մյուս տարբերակը Selfi անելն է՝ ձեռքով տպելու միջոցով:Համաձայնեք մեծ հաճույք է մի քանի րոպեյի ընթացքում լուսանկաչական էֆեկտով նկար ստանալ:
Զատկի տոնին ընդառաջ.նախագիծ
Ծրագիր Միջին դպրոցի 6-7դսասարանների համար
- Ստեղծել ազգային ծիսական տիկնիկներ, որպես դեկորացիա, Մարմարյա սրահը և Մայր դպրոցի տարածքը ձևավորելու համար:
- Ծառզարդարի համար նախապատրաստել ծիսական դեկորացիաներ ժապավեններով և զատկական ձվիկներով:
- «Սեբաստցի-մոլ» սալոնի համար ստեղծել գեղարվեստական ծիսական նշանակության իրեր, որպես ուսումնական արտադրություն՝
- պատրաստել կավե մոդել՝ զատիկ, ձուկ, ձու, տիկնիկ
- պատրաստի մոդելներից հանել սիլիկոնե կաղապար գիպսով բազմացնելու համար
- գիպսե մոդելները մշակել և գույնով ձևավորել
Գիպսե լցոնները կարելի է փորձարկել նաև լցնելով փուչիկների մեջ, նախապես գիպսը գունավորելով:
Չորանալուց հետո գիպսե միջուկները կվերացվեն ազատ ֆորմաների, որոնք կտեղադրվեն կրթահամալիրի կանաչ գոտիներում, որպես վերացական քանդակներ:
Անհրաժեշտ նյութերն են՝ սվարաթուղթ, ֆետր, գործվածքի գունավոր թելեր, գուաշ:
2. Կավագործության արվեստանոցում մշակել կավե տիկնիկների տարբեր ձևեր, նրանց արդ ու զարդով և հագուստով
օրինակներ՝
21.03. Նախագծի աշխատանքային ընթացք
Տեխնոլոգիայի դասընթացներ 6-7 դասարաններում
Ստվարաթղթե ծիսական տիկնիկներ բազմացրած մեկ մշակված նմուշից:
Գունազարդված են և եզրագծված սև ֆլոմաստերով:
Ինչով Նուրին չե…
23.03 ժ. 11-14-00
Տոնական նախապատրաստական ձևավորման աշխատանքներ Մայր դպրոցի այգում
Ուրբաթ օրվա տեխնոլոգիայի դասընթացները անցկացվում են այգում:6-7-րդ դասարանների սովորողները “Ծառզարդար” տոնի առիթով ստվաթաթղթից պատրաստել էին դեկորներ այգու ծառերը զարդարելու համար:
Ինչպես տեսնում եք, նրանք ոգևորությամբ են դա անում:
Այս տիկնիկները մենք կօգտագործենք կրկնազատկի ծեսին: Այն տոնվելու է Սուրբ Մարիամ եկեղեցու բակում ապրիլի 7-ին:
|Շարունակական նախագիծ Ավագ դպրոցի 3-րդ հարկում
Մարտի 19-23
Ավագ դպրոցի 3-դ հարկի նոր բարեկեցիք միջավայր լաբորատորիաներում և միջանցքում
Նախագծի պատվերը Ավագ դպրոցի ծրագրի ղեկավար՝ Մարթա Ասատրյան և
Նախագծի հեղինակ և պատասխանատու՝ Կարինե Մացակյան
Համագործակիցներ՝ Ավագ դպրոցի սովորողներ և կերպարվեստի ընտրությամբ գործունեության խումբ
Սովորողների խումբ՝
Հովսեփ Զարգարյան
Լուսինե Ավետիսյան
Գագիկ Ադամյան
Արմիկ Քեշիշյան
Մերի Կարապետյան
Ադել Միքաելյան
Լուսաբանող՝ Մարինա Մկրտչյան ՏՏ լաբորատորիայի ձևավորում
Նախագծի նպատակն է՝
Գունային և գծային միջամտությամբ ստեղծել ժամանակակից ինտերիեր ամբողջ 3-դ հարկի տարածքով՝ միջանցքով,աստիճանավանդակով և լաբորատորիաներով: Ստեղծել ներդաշնակ ամբողջական միջավայր, որը հանդիսանում է ՏՏ լաբորատորիայի Դիջիթեք 2018-ին ընդառաջ նախագծային աշխատանքի շարունակությունը:
Համարժեք տոնային և գունային հարաբերությամբ ձևավորել միջավայրը, ապահեվելով ընդհանուր կոլորիտ:
Նախագծյին աշխատանքների տևողությունը՝ ժամը 10-00-18.00
Մանկավարժական աշխատողների պարապմունքներ տեխնոլոգիայի դասավանդողների խմբերով
14.03.2018-չորեքշաբթի
Տեխնոլոգիական նախագծերի ստուգատեսի համար նախատեսված քննարկումներ՝ էսքիզների վերլուծում, նախագծի նյութական իրագործման ճանապարհներ, նյութածախս, խմբերի ձևավորման եղանակներ, ժամկետների ճշգրտումներ:
Սեմինարի նպատակն է գտնել համագործակցության եզրեր կրթահամալիրի նախակրթարանի դասիարակների և տեխնոլոլոգիայի դասավանդողների միջև:
- Ծանոթանալ առաջացած խնդիրներին
- Մշակել տեխնոլոգիական նոր տարբերակներ 4-5 տարեկանների խմբերի համար
Վերապատրաստման ծրագիր
Մարտի 14-16. «Զատկական ծես» նախագիծ
Աշխատակարգ
1-ին օր
9:00-9:30. Մայր դպրոցում մասնակիցների ընդունելություն, մասնակցություն առավոտյան պարապմունքին
11:50-12:15. երաժշտության դասավանդողի հետ միասնական ընդհանուր պարապմունքի ծրագրի քննարկում, ուրբաթ օրը Հյուսիսային դպրոցում
12:15-12:40. ճաշ, քայլք դեպի Մայր դպրոց
13:30-14:15 Մայր դպրոցի կավագործարանում տեխնոլոգիական աշխատանք (ամփոփիչ ծիսական համերգի նախապատրաստական աշխատանքներ` շրխկաններ, ծիսական հագուստի ատրիբուտներ, տիկնիկներ…)
2-րդ օր
9:00-09:15.Մայր դպրոցում առավոտյան ընդհանուր պարապմունք
12:15-12:40. Ճաշ, քայլք դեպի Մայր դպրոց
13:30-14:15 Մայր դպրոցի կավագործարանում տեխնոլոգիական աշխատանք (ամփոփիչ ծիսական համերգի նախապատրաստական աշխատանքներ` շրխկաններ, ծիսական հագուստի ատրիբուտներ, տիկնիկներ…)
3-րդ օր
9:20-10:20. Ներկայացումներ Մեդիակենտրոնում՝
- «Կրթական պարտեզ» պատ. Կարինե Մացակյան
10:20-11:00. Կրթահամալիրի տնօրենի, դպրոցների ղեկավարների ուղեկցությամբ քայլք Կենտրոն –Հյուսիսային դպրոց, շրջայց Հյուսիսային դպրոցում
15: 15-16:00. մասնակցություն Մեդիաուրբաթին
Վերապատրաստման համար նախատեսված աշխատանքներ և արդյունք
2-ժամ
- Եռաչափ մոդելավորման ծրագրի՝ SketchUP-ի ուսումնասիրություն կրթահամալիրում արված աշխատանքների օրինակների հիմման վրա:
- SketchUP-ով կառուցել պարզ, նախնական էսքիզ, ծանոթանալով գործիքների օգտագործման ձևերին:
- Ծրագրի փաթեթի տարածում վերապատրաստվողների միջոցով. նվեր մեր հյուրերի դպրոցներին: