Մշակումներ՝
Monthly Archives: April 2018
Հայաստանի հպարտ քաղաքացի
“Անուշ” օպերան կրթահամալիրում
Անհատական աշխատաժամանակ մարտ-ապրիլ 2018
4 ժամ- անիմացիայի ընտրությամբ գործունեություն Մեդիա կենտրոնում (6-8 դասարաններ)
8 ժամ -տեխնոլոգիայի դասընթացներ Միջին դպրոցում (6-7դասարաններ)
Դասընթացներից հետո կատարում եմ հիգիենիկ աշխատանքներ՝ արտաքին և ներքին ուսումնական տարածքի և գույքի խնամք:
Մշակում եմ նախագծային աշխատանք՝ պատրաստում եմ նմուշ- արտադրանք հաջորդ դասերը կազմակերպելու համար
- հաշվում եմ նմուշի վրա ծախսվող աշխատաժամանակը
- որոշում եմ նյութերի տեսակները և ծախսը
- խանութներում ուսումնասիրում եմ նյութերի տեսակները, կազմում եմ հայտ՝ կրթահամալիրի տնօրենին նյութածախսի վերաբերյալ
Խաղադաշտի ստեղծում Արևելյան դպրոցի տարածքում
Տեխնոլոգիայի վերապատրաստման ծրագիր.ապրիլի 11-13
Ծրագիրը նախատեսված է իրականացնել միջին դպրոցի սովորողների և այդ տարիքային խմբի հետ աշխատող տեխնոլոգ-ուսուցիչների համար: Երկուօրվա ընթացքում սովորողներն և ուսուցիչները կծանոթանան գրաֆիկական այլընտրանքային հմտությունների հետ:
Առաջին երկու օրվա ընթացքում՝
Կոլաժներ մեխանիկական տպագրության միջոցով
- լուսանկարել տարբեր առարկաներ այդ թվում նաև անձի դիմանկարներ
- Photoshop ծրագրի միջոցով մշակել լուսանկարները վերածելով դրանք սև-սպիտակ պատկերների
- տպագրել A-4 ֆորմատի թղթերի վրա
- ձեռքով տպել ստացված պատկերները մեկ ուրիշ մակերեսի վրա՝ գիպսե հարթության կամ ստվարաթղթիԱրդյունքում ստացված դիմանկարներ
Երրորդ օր՝
Ծանոթություն կրթահամալիրի տեխնոլոգիայի ժամերին գործածավող եռաչափ SkethUP ճարտարապետական և դիզայներական համակարգչային ծրագրին: Այս ծրագիրը կօգնի ստեղծել ինտերիեր-էքստերիերների էսքիզներ, որոնք թույլ կտան նախագծերը պատկերել ավելի տեսանելի՝ ցույց կտա առարկաների ճիշտ դասավորությունը ու համաչափությունը տարածության մեջ:
Թռչնաբներ կրթահամալիրի կանաչ տարածքների համար
նախագծի շարունակությունը՝
- համառոտ ներկայացնել ճյուղերով պատրաստվող օբյեկտները
- գնդաձև կարկասի պատրաստում
- ճյուղապատում
Աշխատանքները կիրականացվեն Գեղարվեստի դպրոցի մոտակա տարածքում, որտեղ առկա են ծառերի ճյուղեր: