Ծրագիրը նախատեսված է իրականացնել միջին դպրոցի սովորողների և այդ տարիքային խմբի հետ աշխատող տեխնոլոգ-ուսուցիչների համար: Երկուօրվա ընթացքում սովորողներն և ուսուցիչները կծանոթանան գրաֆիկական այլընտրանքային հմտությունների հետ:
Առաջին երկու օրվա ընթացքում՝
Կոլաժներ մեխանիկական տպագրության միջոցով
- լուսանկարել տարբեր առարկաներ այդ թվում նաև անձի դիմանկարներ
- Photoshop ծրագրի միջոցով մշակել լուսանկարները վերածելով դրանք սև-սպիտակ պատկերների
- տպագրել A-4 ֆորմատի թղթերի վրա
- ձեռքով տպել ստացված պատկերները մեկ ուրիշ մակերեսի վրա՝ գիպսե հարթության կամ ստվարաթղթիԱրդյունքում ստացված դիմանկարներ
Երրորդ օր՝
Ծանոթություն կրթահամալիրի տեխնոլոգիայի ժամերին գործածավող եռաչափ SkethUP ճարտարապետական և դիզայներական համակարգչային ծրագրին: Այս ծրագիրը կօգնի ստեղծել ինտերիեր-էքստերիերների էսքիզներ, որոնք թույլ կտան նախագծերը պատկերել ավելի տեսանելի՝ ցույց կտա առարկաների ճիշտ դասավորությունը ու համաչափությունը տարածության մեջ:
Թռչնաբներ կրթահամալիրի կանաչ տարածքների համար
նախագծի շարունակությունը՝
- համառոտ ներկայացնել ճյուղերով պատրաստվող օբյեկտները
- գնդաձև կարկասի պատրաստում
- ճյուղապատում
Աշխատանքները կիրականացվեն Գեղարվեստի դպրոցի մոտակա տարածքում, որտեղ առկա են ծառերի ճյուղեր: