Ավագ և Միջին դպրոցների պատվեր՝
Ավագ դպրոցի բնագիտության լաբորատորիայի տարածքում առանձնացնել արվեստանոցային հատված կարպետագործության համար, որտեղ անհրաժեշտ են աշխատանքային հարմարավետություններ՝ բաց և փակ դարակներ, աշխատասեղան, աթոռներ և այլ պարագաներ:
էսքիզում ներկայացված են տարածքը առանձնացնող բաց և փակ պահարաններ աշխատանքային նյութերը և գործիքները պահելու համար: Բաց երկկողմանի պահարանը ծառայելու է որպես գեղարվեստական իրերի ցուցափեղկ: