Քանդակների հարսանիք բնակելի արվարձանում

Նախագծի բովանդակությունը՝

Սպառողականության գաղափարաբանությունը մեզ ներշնչում է, որ կյանքն իմաստալից է միայն այն ժամանակ, երբ ձեռք ենք բերում կապիտալիստական արտադրողների առաջարկած իրերն ու նախապես փաթեթավորված փորձառությունները։ Սպառողական հասարակության մեջ ոչ ոք դուրս չի մնում սպառումից, նույնիսկ նրանք, ովքեր միջոցներ չունեն իրենց ցանկություններն իրականացնելու համար. սպառում են բոլորը՝ առնվազն իրենց երեւակայության եւ երազանքների մեջ։

Ներկայիս մարդկության համար ճգնաժամային ժամանակներում սպառողական արժեքները եկել են փոխարինելու մարդուն անհրաժեշտ հոգևոր, ֆիզիկական, սոցիալական, բնական պահանջներին: Միշտ հաջողակ լինելու կարգախոսը, ստիպում է մարդուն պահել իր ապրանքային տեսքը, լինել համապատասխան՝  շուկայական պահանջներին, նրա կողմից ստեղծված կոդերին:

Մարդու  փաթեթավորումը պետք է համապատասխան լինի խանութում մատուցվող ապրանքատեսակին: Ինչքան ամուր և փայլում է արտաքին տեսքը, այնքան այն գրավիչ է և հուսալի:

Այս նախագծում ցուցադրվելու են մոմլաթե փաթեթավորումները՝ մարդու մարմնի, նրա երազանքների՝ մշտական տոնի պատրանքների պատճեները:

Նախագիծը իրականացվում է Արևելյան դպրոցի ուսուցիչների օգնությամբ:

Օգտագործվող նյութեր՝ սկոչ, մոմլաթ, մկրատ

 

 

Մոմլաթե քանդակներ

Նախապատրաստական աշխատանքներ “Քանդակների հարսանիք բնակելի արվարձանում” նախագծի շրջանակներում:

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի ուսուցիչների

 

 

20190628_14220920190628_14222120190628_142234

20190626_12395520190626_12400220190626_12402120190626_10102420190626_10571420190626_10572220190626_12384720190626_12390320190626_12391120190626_12414620190626_125217

Advertisements

Գնահատման չափանիշ տեխնոլոգիա առարկայի համար

Գնահատման չափանիշ տեխնոլոգիա առարկայի համար

Գնահատման կարգը ընտրությամբ գործունեություն և տեխնոլոգիա դասընթացներում միանշանակ տարբերվում է և գնահատվում տարբեր չափորոշիչներով:Յուրաքանչյուր դասընթաց ունի իր գնահատման ձևը:Գնահատման հիմքում դրվում են անհատապես և խմբով կատարած աշխատանքները դասարանում և մասնակցությունը նախագծային աշխատանքներին:

Տեխնոլոգիա դասընթացի գնահատման կարգ

Տեխնոլոգիա դասընթացին մասնակցում են բոլոր սովորողները և ըստ ուսումնական ծրագրի ստանում առաջադրանքներ՝  աշխատելով  լաբորատորիայում։ Յուրաքանչյուր դասընթացի ընթացքում սովորողը ստանում է առաջադրանքը և տեղում էլ ավարտում այն, ինչպես նաև մասնակցում է նախագծային աշխատանքներին և գնահատվում երկու միավորանոց համակարգով՝ հանձնած-չհանձնած (ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ, հետազոտական-ստեղծագործական աշխատանքներ, ուսումնական ճամփորդություններ, ստեղծագործական ստուգատեսներին և հավաքներին մասնակցություն):Արդյունքում դասընթացի ընթացքում  սովորողը գնահատվում է ըստ նախագծի և իրականացրած ծրագրի:

Ընտրությամբ գործունեություն դասընթացի գնահատման կարգ

Ընտրությամբ գործունեություն դասընթացի դեպքում սովորողը հենց ինքն է ընտրում առարկան՝ավելի խորը ուսումնասիրելու ,սովորելու և մասնագիտական հմտություններ ձեռք բերելու նպատակով:Այս խմբի յուրաքանչյուր սովորող պարտադիր մասնակցություն է ունենում նախագծային աշխատանքներին,ծավալում գործունեություն և իհարկե գնահատվում (ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ,հետազոտական-ստեղծագործական աշխատանք,ուսումնական կայքի աշխատանք,ուսումնական ճամփորդություններ,ստեղծագործական ստուգատեսներին , հավաքներին,ցուցահանդեսներին մասնակցություն): Տվյալ դեպքում պարտադիր և շատ կարևոր է համարվում ուսումնական կայքում նյութ հրապարակելու աշխատանքը, որի միջոցով սովորողը պետք է լուսաբանի դասարանում կատարած աշխատանքի արդյունքը, իր ստեղծագործական մտքերը ,սովորած տեխնոլոգիաներն ու հմտությունները: Ինչպես նաև  գնահատվում է տեխնոլոգիական հմտությունների կիրառումը գործնական աշխատանքի ընթացքում և կատարած աշխատանքի որակը:

Վերջնական արդյունք որոշվեց ըստ կետերի՝

1․հաճախելիություն դասընթացներին և պարտիզապուրակային աշխատանքներին

2․խմբային  աշխատանքի ամփոփում՝ արդյունք

3․մասնակցություն ցուցահանդեսներին, ցուցահանդես-վաճառքներին

4․արտադրությամբ ուսոուցում

5․նախագծային աշխատանքների ամփոփում

Քանդակի և ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոն Սևանի «Ժայռ» ստեղծագործական ճամբարում

20190614_194722.jpg

Այս նախագիծը  հրաշալի առիթ էր հանդիսանում ստեղծագործական մտքի դրսևորման, բնության մեջ արտիստական միջամտության համար:

Մեր խումբը՝ քանդակագործների, տեխնոլոգիայի  դասավանդողների ղեկավարությամբ կոչված էր համագործակցել ստեղծագործող երեխաների հետ՝ Ջավախքից և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից:

Կրթահամալիրի գրադարանը նվիրել էր  «Ծիսական լոբորատորիա»-յին CD սկավառակներ՝ թափոն, և մեր խնդիրն էր վերածել այն արվեստի ստեղծագործության:

Սկավառակների  գունագեղ և լուսարձակ փայլը հուշեց մեզ պատրաստել ջրային պլաստիկ շրջանաձև կարպետներ:

IMG_754820190614_131012IMG_7540IMG_7539IMG_7538IMG_7542IMG_7544

64218025_440026416778850_2627922980402888704_n

 

Այնուհետև, չխախտելով բնության Էկո համակարգը, պլաստիկ կարպետները հանեցինք ջրից և որպես փառատոնյան  հուշանվեր, կախեցինք ծառից:

20190615_10394720190615_103903

Մյուս գործողությունը արեցինք անտառում պլաստիկ  թափոններով:

Այն ինչ աղտոտում էր բնությունը՝ ներկայումս զարդարում է այն:

IMG_7563

IMG_7564IMG_7568IMG_7558IMG_7555IMG_7569IMG_7567

Հաջորդը՝ նկարչություն մոմլաթի մակերեսի վրա:

20190614_20153920190614_20214720190614_20220520190614_201003

62467698_951909178523674_3463126040224727040_n64538977_2332184640357237_1122758237049847808_n

Շնորհակալություն կրթահամալիրին նման առիթն ընձեռելու համար:

Հղում բլոգից՝

Հասմիկ Գրիգորյան

Ֆեյսբուքյան օնլայն միացումներ

Ալիսա Գևորգյանի

Արման Երանոսյանի

Նասլեդ Քեյանի

 

Խաղողի թարմաներ Գեղարվեստի տարածքում

Երկաթյա  կարկաս՝ խաղողի թարմա (3մ բարձրություն, 4մ լանություն, 26 մ երկարություն) Գեղարվեստի գլխավոր մութքի երկարությամբ:

13 հատ երկու մետրանոց վանդակների առաստաղային երկաթյա հենակները տեղադրված  են մեկ ու մեջ: Մնացածը ամրացված են տրոսով:

2Path-GrapePath-Grape1Path-Grapes

(9x4x 2) մ- երկաթյա  հենակ դպրոցի արևմտյան կողմում

(11×4.50x 3) մ-  երկաթյա  հենակ  ավտոտնակի կողքին

Խաղողի թարմաներ Քոլեջի (30 )մ և Գեղարվեստի հատվածումև (40)մ

Հունիսյան նախագծային աշխատանքներ

«Գետը բնակավայրում»

նախագծիծ ընտրված է (Գեղանկարչական պլեներ) պարբերությունը, որի շրջանակներում պատրաստվելու է հայելային օբյեկտ օգտագործված ձայնասկավառակներից:

Բնությունը  դասական մեթոդով արտահայտելու փոխարեն՝ թուղթ, կտավ, յուղաներկ և այլ, մենք ընտրել ենք բնության հրաշալի տեսարանները արտահայտելու  հայելային արտացոլանքի միջոցով:

Այն տեղադրվում է ինտերիեր-եքստերիերի մեջ, ուրաքանչյուր գեղատեսիլ տարածքում՝ ջրի հանդարտ մակերեսի վրա, այգում և այլ:

IMG_5481

Տեխնոլոգիայի սովորողների աշխատանքները մայիսյան առաջին շաբաթվա աշխատանքներ՝ փորագրություն սկավառակների վրա:

Անհրաժեշտ նյութեր՝

  • թափանցիկ սկոչ- 10 հատ մեծ բաբին
  • ցելոֆան- 100 մ
  • ֆաներա 180 սմ

Այս նյութերի մնացորդները կծառայեն նաև «Քանդակների հարսանիք բնակելի արվարձանում» նախագծի համար