Գնահատման չափանիշ տեխնոլոգիա առարկայի համար
Գնահատման կարգը ընտրությամբ գործունեություն և տեխնոլոգիա դասընթացներում միանշանակ տարբերվում է և գնահատվում տարբեր չափորոշիչներով:Յուրաքանչյուր դասընթաց ունի իր գնահատման ձևը:Գնահատման հիմքում դրվում են անհատապես և խմբով կատարած աշխատանքները դասարանում և մասնակցությունը նախագծային աշխատանքներին:
Տեխնոլոգիա դասընթացի գնահատման կարգ
Տեխնոլոգիա դասընթացին մասնակցում են բոլոր սովորողները և ըստ ուսումնական ծրագրի ստանում առաջադրանքներ՝ աշխատելով լաբորատորիայում։ Յուրաքանչյուր դասընթացի ընթացքում սովորողը ստանում է առաջադրանքը և տեղում էլ ավարտում այն, ինչպես նաև մասնակցում է նախագծային աշխատանքներին և գնահատվում երկու միավորանոց համակարգով՝ հանձնած-չհանձնած (ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ, հետազոտական-ստեղծագործական աշխատանքներ, ուսումնական ճամփորդություններ, ստեղծագործական ստուգատեսներին և հավաքներին մասնակցություն):Արդյունքում դասընթացի ընթացքում սովորողը գնահատվում է ըստ նախագծի և իրականացրած ծրագրի:
Ընտրությամբ գործունեություն դասընթացի գնահատման կարգ
Ընտրությամբ գործունեություն դասընթացի դեպքում սովորողը հենց ինքն է ընտրում առարկան՝ավելի խորը ուսումնասիրելու ,սովորելու և մասնագիտական հմտություններ ձեռք բերելու նպատակով:Այս խմբի յուրաքանչյուր սովորող պարտադիր մասնակցություն է ունենում նախագծային աշխատանքներին,ծավալում գործունեություն և իհարկե գնահատվում (ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ,հետազոտական-ստեղծագործական աշխատանք,ուսումնական կայքի աշխատանք,ուսումնական ճամփորդություններ,ստեղծագործական ստուգատեսներին , հավաքներին,ցուցահանդեսներին մասնակցություն): Տվյալ դեպքում պարտադիր և շատ կարևոր է համարվում ուսումնական կայքում նյութ հրապարակելու աշխատանքը, որի միջոցով սովորողը պետք է լուսաբանի դասարանում կատարած աշխատանքի արդյունքը, իր ստեղծագործական մտքերը ,սովորած տեխնոլոգիաներն ու հմտությունները: Ինչպես նաև գնահատվում է տեխնոլոգիական հմտությունների կիրառումը գործնական աշխատանքի ընթացքում և կատարած աշխատանքի որակը:
Վերջնական արդյունք որոշվեց ըստ կետերի՝
1․հաճախելիություն դասընթացներին և պարտիզապուրակային աշխատանքներին
2․խմբային աշխատանքի ամփոփում՝ արդյունք
3․մասնակցություն ցուցահանդեսներին, ցուցահանդես-վաճառքներին
4․արտադրությամբ ուսոուցում
5․նախագծային աշխատանքների ամփոփում