Կերպարվեստ-Տեխնոլոգիա առարկան  6-8-րդ դասարանների համար

Կերպարվեստ-Տեխնոլոգիա առարկան  6-8-րդ դասարանների համար

  • Ոսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված և ընդունված ուսումնական նախագծերի հիմման վրա: Յուրաքանչյուր ծես, տոն,միջոցառում, հրաշալի ստեղծագործակն առիթ է հայտնագործելու նոր տեխնոլոգիաներ և մեթոդներ նախագիծը իրականացնելու համար:(«Սեբաստացու  օրեր», «Ձոն». տեխնոլոգիական նախագծերի ստուգատես, «Հանրակրթական կամուրջներ»,ստուգատեսային տոն – ղափամա, Ուսումնական Վայոց ձոր և այլ)

Նախապես կազմվում է բովանդակային մասը, կատարվում համապատասխան հետազոտություններ որի հիմման վրա արվում են էսքիզներ: Հետո որոշվում է նյութը,գործիքը, իրականացման ձևն ու փուլերը:

Դպրոցում կերպարվեստի կրթության և դասավանդման  առաջնային նպատակն է՝ զարգացնելու երեխայի բարոյական և հոգևոր արժեքները, այսինքն՝

ձևավորել նրա մեջ հատկանիշներ,որոնք համապատասխանում են արդար հասարակության պատկերացմանը, ընկալելու իրական մշակութային համամարդկային արժեքները:

Ծրագիրի նպատակն է, սովորողին տալ հստակ պատկերացում արվեստի ու կյանքի փոխազդեցության համակարգի մասին:

Նախատեսվում է ներգրավել երեխաների կյանքի փորձը , շրջապատող իրականության օրինակներով: Ծրագրի իրականացման կարևվոր պայմանն է՝ երեխայի գեղագիտական ընկալումն ու դիտարկումը իրականության նկատմամբ, դրանք արտահայտելու ցանկությունն ու կարողությունը:

Կարևոր պայման է սովորողի մոտ զարգացնել կյանքի նկատմամբ ինքնագիտացությունն ու հետաքրքրասիրությունը, այլ մարդկանց հետ թիմային աշխատանքի կատարման կարողությունը,ինչպես նաև լիարժեքության զգացողությունը: Այդ հատկանիշները դրսևորվում և դաստիարակվում են

հատկապես դպրոցի ինտերիեր-էքստերիերի ձևավորման ընթացքում: Բարեկարգելով դպրոցը նրանց մոտ զարգանում է պատասխանատվության զգացում համահունչ դարձնելու նաև  նրա միջավայրը:(Բանգլադեշյան պլեներ, Արտ միջավայր)

Ծրագիրը պետք է ներառի նախնական, տարրական գիտելիքներ, պատկերացումներ`

1) կերպարվեստի` գեղանկարչության, գծանկարչության, քանդակագործության, դեկորատիվ-կիրառական արվեստի և երաժշտության,

2) արվեստի տեսակների,

3) արվեստի տարբեր ժանրերում ստեղծագործող որոշ արվեստագետների,

նրանց գործերի

4) արվեստի ստեղծագործությունների ձևի և արտահայտչամիջոցների,

5) ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստի, դրա ձևերի, մարդու կյանքում դրանց դերի,

  • հայրենական և այլազգի արվեստագետների նշանավոր ստեղծագործությունեների մասին:

Սովորողները պետք է իմանան՝

  • կերպարվեստի հիմնական տեսակներն ու ժանրերը
  • կերպարվեստի գրագիտությոան հիմունքները ( գույն, տոն, համամասնություններ, կոմպոզիցիա)
  • հայ և օտար արվեստի ականավոր ներկայացուցիչներին և նրանց հիմնական ստեղծագործությունները
  • Հայաստանի պատկերասրահները,մշակութային կենտրոնները

Սովորողները պետք է կարողանան՝

  • օգտագործել գունանյութեր (գուաշ, ջրաներկ), մի քանի գրաֆիկական նյութեր (մատիտ, թանաք), տիրապետեն առաջնային մոդելավորման հմտություններ, կարողանան օգտագործել կոլաժային տեխնիկան
  • տեսնեն առարկայի կառուցողական ձևը, օբյեկտի  նախնական ծավալային պատկերը; իմանան մարդու գլխի կառուցման ընդհանուր կանոնները. տիրապետեն հեռանկարների սկզբնական կանոնները.
  • տեսնեն և օգտագործեն պրոպորցիաների համամասնությունը որպես արտահայտչամիջոց, լույս ու ստվերը, գույնի փոխհարաբերությունները
  • տարբեր նյութերով ստեղծել կոմպոզիցիոն աշխատանքներ բնորինակից,երևակայության և հիշողության միջոցով
  • կարողանան վերլուծել արվեստի ստեղծագործությունները իրենց ընկալման տարբեր մակարդակներում

Ծրագրում ընդգրկված են նաև համակարգչային գրաֆիկական ծրագրերի ցանկ, որոնք հարստացնում են սովորողի  ստեղծագործական արտահայչամիջոցները՝

  • Adobe Photoshop-կետային գրաֆիկա, Illustrator, SkethUp-ճարտարապետական նախագծային 3D, Animator-2D և Animator-3D, ArtWaver, Pivot Animator-անիմացիոն ծրագրերը

Ծրագրի յուրացման անհրաժեշտ մեթոդներից է նաև՝

  1. այցելություն թանգարաններ, ցուցահանդեսներ,  համերգներ, փառատոններ:

2. Արվեստի մասին տեսաֆիլմերի դիտումներ, հոդվածներ և գրականություն համացանցից և այլ լրատվամիջոցներից:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s