All posts by macakyankarine

About macakyankarine

Ես՝ Կարինե Մացակյանս 1985թ-ին Գեղարվեստի ինստիտուտը ավարտելուց հետո մասնակցել եմ մի շարք ցուցահանդեսների Հայաստանում և Եվրոպայում: Ունեմ անհատական ցուցահանդեսներ՝ 1997թ-ին Երևանի “Չառլի Խաչատուրյան” գալերեայում, 2001 թ-ին Վիեննայի “Kultur Kontact”-ում, Լոյբեի “Kunst Project”-ում, 2001թ-ին Զալցբուրգում, և կարևորագույններից մեկն էլ 2009թ-ին Երևանի ՆՓԱԿ-ում արված նախագիծը՝ “Մշակութային մարմին” անվանումով, որի մի մասը ցուցադրվել է Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի “Մեդիա” կենտրոնում “Սպառողի հաղթարշավը” վերնագրով: Արվեստի կարիերան սկսել եմ “3-րդ հարկ” խմբի հետ 1987թ-ի ցուցահանդեսով, Երևանի “Նկարիչների միության” ցուցասրահում: 2001թ-ին մասկացել եմ Վենետիկի 49-րդ Բիենալեին, 2003թ-ին վիդեո-ինստալացիայի աշխատանքով մասնակցել եմ Բեռլինի “Institut für Auslandsbeziehungen, ifa” գալերեայում: 2007թ-ից աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, որպես համակարգչային գրաֆիկայի, դիզայնի և արվեստի պատմության դասավանդող, Արհեստների և տեխնոլոգիայի ծրագրի ղեկավար, իսկ ներկայումս Գեղարվեստի ուսումնակակ կենտրոնի ղեկավար:

Ինժեներական նորարարական կենտրոն

Խնդիրն է տարածքում ստեղծել սանհանգույց, որը կունենա օդափոխության հնարավորություն, չօգտագործելով տարածքի ներսում գտնվող, միակ լույսի աղբյուր հանդիսացող, պատուհանները:

Սանհանգույցի ընդարձակման համար անհրաժեշտ էինժեներական և մետաղագործական լաբորատորիաների միջև անջատողական պատը ներս տանել

92 սմ-ով դեպի մետաղագործական լաբորատորիա և 5.70 սմ-ոց գոյացած տարածքում տեղավորել մեկ զուգարան, երկու լվացարան և անկյունային կախիչ հագուստի համար:

սանհանգույցի տեսքը ինժեներականի կողմից

Ընդհանուր տեսք

լսարաններ

տեսքը դրսի մուտքերի կողմից՝ լայն բացվող մետաղյա կարկասով դռներով (100×100)սմ

Մենթորական այցելություններ

Կրտսեր դպրոցների համար տեխնոլոգիական նորարարություններ, որոնց կիրառումը կզարգացնի սովորողների ստեղծագործական միտքը և հետաքրքրությունը:

1-5 դասարաններ Արևելյան , Հարավային դպրոցներում

  • փորագրություններ ստվարաթղթի հարթ մակերեսների շերտերի վրա
  • ստվարաթղթե քանդակներ, ռելյեֆներ
  • վինիլային պլաստիլինե ֆիգուրներ և նկարչություն հարթության վրա
  • ցուցադրության համար մակետներ, փաթեթավորման դիզայն թղթով, ֆոմով և այլ նյութերով

Ամանորի համար նախատեսված աշխատանք

  • կենցաղային պոլիէթիլենից և սպունգից խաղալիքներ
  • սառը ճենապակուց ֆիգուրներ
  • բացիկներ խառը տեխնիկայով
  • դեկորացիաներ շրջակա միջավայրը ձևավորման համար

Նշածս տեխմիկայով պատրաստվել և ցուցադրվել  են «Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնին նվիրված ցուցահադես վաճառքին:

Արևելյան դպրոցի այցելության օրեր՝

երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ

5-րդ դասարան «Ես Սեբաստացի եմ» ընթացող նախագիծ

https://gevorgyananush.wordpress.com/2021/11/30/%d5%bf%d5%a5%d5%ad%d5%b6%d5%b8%d5%ac%d5%b8%d5%a3%d5%ab%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a9/

https://lenanalbandyan.wordpress.com/2021/11/28/%d5%b0%d5%a1%d5%b7%d5%be%d5%a5%d5%bf%d5%be%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%b6%d5%b8%d5%b5%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80-21-22-%d5%b0%d5%b5%d5%b8%d6%82%d5%bd%d5%ab%d5%bd%d5%a1/

Ավագ դպրոցի խոհանոցի հատված

Խոհանոցը առանձնացվում է համերգասրահից առանձին մուտքով:

Հանդերձարանի վիտրաժային պատը 45սմ-ով առաջ է գալիս դեպի խոհանոց, ընդարձագելով հանդերձարանը և մուտքը տեղափոխվում է դեպի դուրս՝ միջանցք:

Մուտքային վիտրաժը հանվում է:

Անորոշության արձագանքը

Ինստալյացիա

Նախագծի նպատակը՝ սեբաստացու օրեր, ցուցահանդեսի մասնակցություն։

Մասնակիցներ` քոլեջի Համակարգչային գեղարվեստական նախագծման ուսանողներ:

Շինարարական ցանցի վրա պատկերում են ուրվագծային մարմնի շարժումներ, որոնք պատրանքային տարածության մեջ ձուլվելով ստեղծում են մշուշային անհայտացող ուրվականներ:

Նյութեր

. շինարարական ցանց -30մ

. սև ակրիլային ներկ- 3 լ

. շինարարական վրձիններ՝ փոքր և միջին չափերի

. շինարարական ձեռնոցներ- 10 զույգ