Monthly Archives: July 2016

Գեղարվեստի ուսկենտրոնի դասավանդողների աշխատանքային գործունեություն

Կարեն Մկրտչյան- ղեկավարում է գունանկարի արվեստանոցը և դասավանդում Գեղարվեստի ավագ դպրոցի գունանկարի ընտրությամբ գործունեությունն ընտրած սովորողներին: Գործող նկարիչ է:

Գագիկ Չարչյան – ղեկավարում է գծանկարի արվեստանոցը և դասավանդում գծանկարի ընտրությամբ գործունեությունն ընտրած սովորողներին: Գործող նկարիչ է:

Քնարիկ Ներսիսյան – ղեկավարում է թատրոնի ընտրությամբ գործունեությունը: Բեմադրում է հետաքրքիր ներկայացումներ, էտյուդներ:

Արեն Շահնազարյան-գրաֆիկայի արվեստանոցի ղեկավար և ընտրությամբ գործունեության սովորողների դասավանդող;Գործող նկարիչ: https://arenshahnazaryan.wordpress.com/

Լևոն Աբրահամյան-անիմացիայի արվեստանոցի ղեկավար և ընտրությամբ գործունեության սովորողների դասավանդող;Գործող նկարիչ: https://web.facebook.com/levon.abrahamyan.549?fref=ts

Կարինե Մացակյան – համակարգչային գրաֆիկայի, դիզայնի և արվեստի պատմության դասավանդող: Գեղարվեստի ուսումնական կենտրոնի ղոկավար:Գործող նկարիչ:

https://macakyankarine.wordpress.com

http://karconsumerart.com

 

 

 

Աշխատանքային գործունեություն

Ես՝ Կարինե Մացակյանս 1985թ-ին Գեղարվեստի ինստիտուտը ավարտելուց հետո մասնակցել եմ մի շարք ցուցահանդեսների Հայաստանում և Եվրոպայում: Ունեմ անհատական ցուցահանդեսներ՝ 1997թ-ին Երևանի “Չառլի Խաչատուրյան” գալերեայում, 2001 թ-ին Վիեննայի “Kultur Kontact”-ում, Լոյբեի “Kunst Project”-ում, 2001թ-ին Զալցբուրգում, և կարևորագույններից մեկն էլ 2009թ-ին Երևանի ՆՓԱԿ-ում արված նախագիծը՝ “Մշակութային մարմին” անվանումով, որի մի մասը ցուցադրվել է Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի “Մեդիա” կենտրոնում “Սպառողի հաղթարշավը” վերնագրով:

Արվեստի կարիերան սկսել եմ “3-րդ հարկ” խմբի հետ 1987թ-ի ցուցահանդեսով, Երևանի “Նկարիչների միության” ցուցասրահում: 2001թ-ին մասկացել եմ Վենետիկի 49-րդ Բիենալեին, 2003թ-ին վիդեո-ինստալացիայի աշխատանքով մասնակցել եմ Բեռլինի “Institut für Auslandsbeziehungen, ifa” գալերեայում:

2007թ-ից աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, որպես համակարգչային գրաֆիկայի, դիզայնի և արվեստի պատմության դասավանդող, Արհեստների և տեխնոլոգիայի ծրագրի ղեկավար, իսկ ներկայումս Գեղարվեստի ուսումնակակ կենտրոնի ղեկավար: