Գծանկար Գագիկ Չարչյան Ավագ դպրոց Գծանկար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ստեղծողի մոբիլ դպրոց. անհատի կրթական պատվեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ստեղծողի մոբիլ դպրոց. անհատի կրթական պատվեր
1
Գծանկար Գագիկ Չարչյան
Ավագ դպրոց
Գծանկար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ստեղծողի մոբիլ դպրոց. անհատի կրթական պատվեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ստեղծողի մոբիլ դպրոց. անհատի կրթական պատվեր
1
Գծանկար Գագիկ Չարչյան
Ավագ դպրոց
Գծանկար

Գծանկարչություն առարկայի նպատակն է ավագ դպրոցում, 10-12-րդ դասարաններում ուսուցողական առաջադրանքների միջ ցով գործնականում յուրացնել կերպարվեստում կարեւոր այնպիսի հիմնարար գիտելիքներ, ինչպիսիք են հեռանկարը, հարթության վրա ծավալի գծակոնստրուկտիվ կառուցումը, ըստ առարկայի կառուցվածքի նրա ծավալի վրա լուսաստվերի բաշխվածության օրենքները: Պրակտիկ գործունեության ընթացքում ձեռք բերել կատարողական վարպետության որակներ: Գծանկարչության արվեստանոցը լուսավոր է եւ կահավորված անհրաժեշտ մասնագիտական գույքով (նկարակալներ, տախտակներ, աթոռներ) գիպսե զանազան երկրաչափական մարմիններով, օռնամենտներով եւ արձաններով, նատյուրմորտների համար անհրաժեշտ տարատեսակ կենցաղային եւ այլ առարկաներով ու տարբեր տոնայնության դրապիրովկաներով, ինչպես նաեւ ինտերնետին միացած համակարգչով, մասնագիտական գրքերով, տեսանյութերով եւ ֆիլմերով: Դասերը կազմակերպելու ընթացքում ուսուցիչը ըստ անհրաժշտության կիրառում է իր պատրաստած, կամ գրքերից ու համացանցից վերցրած դիդակտիկ նյութեր, որոնք օժանդակ նշանակություն ունեն դասերը կազմակերպելու համար: Սովորողները դասերին հաճախում են գծանկարչության համար անհրաժեշտ նյութերով ու գործիքներով (թուղթ, մատիտներ, ռետին, գոճգամներ եւ այլն), ինչպես նաեւ իրենց հետ ունենում են նկարչական թղթապանակներ, տնային աշխատանքների եւ ճեպանկարի թղթերի համար: Գծանկարչություն առարկայի ուսուցման ընթացքը համակարգվում է ըստ Մխիթար Սեբաստացի՚ կրթահամալիրի գեղ. ավագ դպրոցում նկարչություն սովորելու համար նախատեսված ժամանակահատվածի և իրականացվում է հաշվի առնելով ուսանողների պատրաստվածության մակարդակների տարբերությունը, ֆիզիկական և առողջական խնդիրները, պահպանելով նախապատրաստական պարզ դասընթացներից դեպի բարդ ու խորացված ուսուցման անցնելու փուլերը: Դասարաններում սովորում են տարբեր պատրաստվածություն, գիտելիքների տարբեր մակարդակ ու նախասիրություն ունեցող աշակերտներ, որոնք իրենց հետագա ուսուցումը կապում են տարբեր ԲՈՒՀ-երի հետ: Ըստ այդմ ուսուցման ընթացքը պահանջում է թե անհատական եւ թե ընդհանուր մոտեցում: Ընդհանուր մոտեցման հիմքում ընկած է գծանկարչությանը վերաբերվող հիմնարար գիտելիքները, գծանկարչության համար անհրաժեշտ կամ առաջնային նյութերով (գրաֆիտային մատիտներ, ածուխ, սեպիա, ռետին եւ այլն) աշխատելու կարողությունը, որոնք փորձարկվում են ինչպես առանձին վարժությունների, այնպես էլ բնօրինակից առաջադրանքներ կատարելու ժամանակ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Ստեղծողի մոբիլ դպրոց. անհատի կրթական պատվեր 2 Գծանկար Գագիկ Չարչյան Տեսական եւ տեխնիկական բաժինների որոշ թեմաներ փորձարկվում են առանձին վարժություններում: Բնօրինակից նկարելու համար բավարար չէ առարկայի մասին ունեցած ընդհանուր տպավորությունը: Անհրաժեշտ է նկարչական գրագիտության կանոնների և օրենքների իմացություն ու դրանց գործնական կիրառում: Բազմապլան առաջադրանքները տարածական խնդիրներ լուծելու համար պարտադիր պայմաններ են հանդիսանում: Տարատեսակ առաջադրանքներ կատարելիս սովորողները բացի վերլուծականհետազոտական խնդիրներից, հմտանում են նաեւ գծանկարչական հնարքներում, տիրապետում տարբեր նյութերով աշխատելու եղանակներին: Սովորողներն այցելում են ցուցահանդեսներ եւ թանգարաններ որպես ուսումնահետազոտական եւ կրթական նշանակության միջավայրեր: Սովորողներին ներկայացվում են հետեւյալ պահանջները

  1. Նվազագույն,-
    առարկայի ծավալի կառուցման սկզբունքների յուրացում, տոնի միջոցով
    տարածական եւ պլանային խնդիրների լուծում:
  2. Միջին պահանջներ, որը ներառում է նաեւ նվազագույնը,-
    Տեսողական վերլուծության եւ կատարողական հնարքների միջոցով
    տարատեսակ առարկաների նյութականության եւ ֆակտուրայի ստացում,
    նկարչական տեխնիկական մեթոդներից անցում դեպի նուրբ նկարչական
    խնդիրների լուծման:
  3. Առավելագույն պահանջները`
    Հիմնվելով նախորդ երկու պահանջների վրա, պլաստիկ անատոմիայի
    իմացություն, գիպսից եւ բնորդից գլուխներ նկարելու համար:
    Արվեստանոցում ձեռք բերված գիտելիքները աշակերտներն ամրապնդում են տանը նույն
    բովանդակությամբ աշխատանքների միջոցով, անհատական ինքնուրույն աշխատանք
    կատարելու պարտադիր բաղկացուցիչներից են նաեւ ճեպանկարները եվ վարպետների
    ստեղծագործություններից պատճենելը:
    Առաջադիմող աշակերտները մասնակցում են ինչպես ներկրթական, այնպես էլ
    հանրապետական կամ միջազգային զանազան ցուցահանդեսնեի եւ նախագծերի: Բոլոր
    աշխատանքները թվայնացվում եւ տեղադրվում են համացանցում գտնվող անհատական
    թղթապանակների մեջ, առավել ամփոփիչ եւ ներկայացուցչական դարձնելով կատարված
    աշխատանքը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ստեղծողի մոբիլ դպրոց. անհատի կրթական պատվեր
3
Գծանկար Գագիկ Չարչյան
Բովանդակություն Ուսման փուլեր
Տեսություն
Հիմնական կրթական
հենքով

  1. Գծային հեռանկարի հիմնական դրույթները
    ա) գիծ եւ հարթություն
    բ) պարզ ծավալային ձեւերը հեռանկարում
    գ) տեսողական ընկալումը եւ առարկաների պատկերումը
    բնօրինակից
    դ) առարկայի ծավալի կառուցման սկզբունքը
    ե) բնօրինակի եւ պատկերի պրոպորցիոնալ
    փոխհարաբերությունները
  2. Պատկերացում լուսաստվերի մասին
    ա) տոնը որպես ծավալային ձեւերի արտահայտման միջոց
    բ) տոնային գրադացիա
    գ) տոնի միջոցով տարածական եւ պլանային խնդիրների
    լուծում
  3. Բնօրինակից նկարելիս կառուցման կոմպոզիցիոն հիմքերը
    եւ աշխատանքային մեթոդները
    ա) թեմատիկա
    բ) սյուժե
    գ) կոմպոզիցիոն կենտրոն
    դ) ռիթմ
    ե) հարթություն, տարածություն150
    զ) դիտակետ

    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
    Ստեղծողի մոբիլ դպրոց. անհատի կրթական պատվեր
    4
    Գծանկար Գագիկ Չարչյան
    է) ֆորմատ
    ը) էսքիզ
    թ) կամպանովկա
  4. Պլաստիկ անատոմիա
    ա) ոսկրաբանություն
    բ) մկանաբանություն

    Նյութեր, տեխնիկաներ
  5. Տարբեր մակերեսներեվ, խտությամբ եւ տոնայնությամբ թղթեր
  6. Գրաֆիտ, սեպիա, ածուխ, սան•ինա եւ այլն
  7. Ֆիքսատիվներ
  8. Խառը տեխնիկա
  9. Հաջորդականությունը առաջադրանքների կատարման ընթացքում
    Բովանդակություն Ուսման փուլեր
    Առաջադրանքներ
    Հիմնական կրթական
    հենքով

    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
    Ստեղծողի մոբիլ դպրոց. անհատի կրթական պատվեր
    5
    Գծանկար Գագիկ Չարչյան
  10. Նատյուրմորտներ (պարզ, միջին բարդության, բարդ)
    ա) երկրաչափական մարմիններով
    բ) երկրաչափական մարմինների նման կենցաղային
    առարկաներով
    գ) տարբեր ձեւեր, տոներ եւ նյութականություն ունեցող
    առարկաներով
    դ) նատյուրմորտ ինտերյերում
  11. Բարելյեֆներ (պարզ, միջին բարդության, բարդ)
  12. Մարմնի մասեր (գիպս)
  13. Գլուխ`
    ա) գանգ
    բ) էկորշե ծավալային
    գ) էկորշե մկանային
    դ) գուխգիպսից
    ե) գլուխ բնորդից

5.Ճեպանկար
6.Պատճեններ վարպետներից
7.Լուսանկարների օգտագործում գծանկարչական
աշխատանքներում

Leave a comment