Գծանկար Գագիկ Չարչյան Ավագ դպրոց Գծանկար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ստեղծողի մոբիլ դպրոց. անհատի կրթական պատվեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ստեղծողի մոբիլ դպրոց. անհատի կրթական պատվեր
1
Գծանկար Գագիկ Չարչյան
Ավագ դպրոց
Գծանկար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ստեղծողի մոբիլ դպրոց. անհատի կրթական պատվեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ստեղծողի մոբիլ դպրոց. անհատի կրթական պատվեր
1
Գծանկար Գագիկ Չարչյան
Ավագ դպրոց
Գծանկար

Գծանկարչություն առարկայի նպատակն է ավագ դպրոցում, 10-12-րդ դասարաններում ուսուցողական առաջադրանքների միջ ցով գործնականում յուրացնել կերպարվեստում կարեւոր այնպիսի հիմնարար գիտելիքներ, ինչպիսիք են հեռանկարը, հարթության վրա ծավալի գծակոնստրուկտիվ կառուցումը, ըստ առարկայի կառուցվածքի նրա ծավալի վրա լուսաստվերի բաշխվածության օրենքները: Պրակտիկ գործունեության ընթացքում ձեռք բերել կատարողական վարպետության որակներ: Գծանկարչության արվեստանոցը լուսավոր է եւ կահավորված անհրաժեշտ մասնագիտական գույքով (նկարակալներ, տախտակներ, աթոռներ) գիպսե զանազան երկրաչափական մարմիններով, օռնամենտներով եւ արձաններով, նատյուրմորտների համար անհրաժեշտ տարատեսակ կենցաղային եւ այլ առարկաներով ու տարբեր տոնայնության դրապիրովկաներով, ինչպես նաեւ ինտերնետին միացած համակարգչով, մասնագիտական գրքերով, տեսանյութերով եւ ֆիլմերով: Դասերը կազմակերպելու ընթացքում ուսուցիչը ըստ անհրաժշտության կիրառում է իր պատրաստած, կամ գրքերից ու համացանցից վերցրած դիդակտիկ նյութեր, որոնք օժանդակ նշանակություն ունեն դասերը կազմակերպելու համար: Սովորողները դասերին հաճախում են գծանկարչության համար անհրաժեշտ նյութերով ու գործիքներով (թուղթ, մատիտներ, ռետին, գոճգամներ եւ այլն), ինչպես նաեւ իրենց հետ ունենում են նկարչական թղթապանակներ, տնային աշխատանքների եւ ճեպանկարի թղթերի համար: Գծանկարչություն առարկայի ուսուցման ընթացքը համակարգվում է ըստ Մխիթար Սեբաստացի՚ կրթահամալիրի գեղ. ավագ դպրոցում նկարչություն սովորելու համար նախատեսված ժամանակահատվածի և իրականացվում է հաշվի առնելով ուսանողների պատրաստվածության մակարդակների տարբերությունը, ֆիզիկական և առողջական խնդիրները, պահպանելով նախապատրաստական պարզ դասընթացներից դեպի բարդ ու խորացված ուսուցման անցնելու փուլերը: Դասարաններում սովորում են տարբեր պատրաստվածություն, գիտելիքների տարբեր մակարդակ ու նախասիրություն ունեցող աշակերտներ, որոնք իրենց հետագա ուսուցումը կապում են տարբեր ԲՈՒՀ-երի հետ: Ըստ այդմ ուսուցման ընթացքը պահանջում է թե անհատական եւ թե ընդհանուր մոտեցում: Ընդհանուր մոտեցման հիմքում ընկած է գծանկարչությանը վերաբերվող հիմնարար գիտելիքները, գծանկարչության համար անհրաժեշտ կամ առաջնային նյութերով (գրաֆիտային մատիտներ, ածուխ, սեպիա, ռետին եւ այլն) աշխատելու կարողությունը, որոնք փորձարկվում են ինչպես առանձին վարժությունների, այնպես էլ բնօրինակից առաջադրանքներ կատարելու ժամանակ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Ստեղծողի մոբիլ դպրոց. անհատի կրթական պատվեր 2 Գծանկար Գագիկ Չարչյան Տեսական եւ տեխնիկական բաժինների որոշ թեմաներ փորձարկվում են առանձին վարժություններում: Բնօրինակից նկարելու համար բավարար չէ առարկայի մասին ունեցած ընդհանուր տպավորությունը: Անհրաժեշտ է նկարչական գրագիտության կանոնների և օրենքների իմացություն ու դրանց գործնական կիրառում: Բազմապլան առաջադրանքները տարածական խնդիրներ լուծելու համար պարտադիր պայմաններ են հանդիսանում: Տարատեսակ առաջադրանքներ կատարելիս սովորողները բացի վերլուծականհետազոտական խնդիրներից, հմտանում են նաեւ գծանկարչական հնարքներում, տիրապետում տարբեր նյութերով աշխատելու եղանակներին: Սովորողներն այցելում են ցուցահանդեսներ եւ թանգարաններ որպես ուսումնահետազոտական եւ կրթական նշանակության միջավայրեր: Սովորողներին ներկայացվում են հետեւյալ պահանջները

  1. Նվազագույն,-
    առարկայի ծավալի կառուցման սկզբունքների յուրացում, տոնի միջոցով
    տարածական եւ պլանային խնդիրների լուծում:
  2. Միջին պահանջներ, որը ներառում է նաեւ նվազագույնը,-
    Տեսողական վերլուծության եւ կատարողական հնարքների միջոցով
    տարատեսակ առարկաների նյութականության եւ ֆակտուրայի ստացում,
    նկարչական տեխնիկական մեթոդներից անցում դեպի նուրբ նկարչական
    խնդիրների լուծման:
  3. Առավելագույն պահանջները`
    Հիմնվելով նախորդ երկու պահանջների վրա, պլաստիկ անատոմիայի
    իմացություն, գիպսից եւ բնորդից գլուխներ նկարելու համար:
    Արվեստանոցում ձեռք բերված գիտելիքները աշակերտներն ամրապնդում են տանը նույն
    բովանդակությամբ աշխատանքների միջոցով, անհատական ինքնուրույն աշխատանք
    կատարելու պարտադիր բաղկացուցիչներից են նաեւ ճեպանկարները եվ վարպետների
    ստեղծագործություններից պատճենելը:
    Առաջադիմող աշակերտները մասնակցում են ինչպես ներկրթական, այնպես էլ
    հանրապետական կամ միջազգային զանազան ցուցահանդեսնեի եւ նախագծերի: Բոլոր
    աշխատանքները թվայնացվում եւ տեղադրվում են համացանցում գտնվող անհատական
    թղթապանակների մեջ, առավել ամփոփիչ եւ ներկայացուցչական դարձնելով կատարված
    աշխատանքը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ստեղծողի մոբիլ դպրոց. անհատի կրթական պատվեր
3
Գծանկար Գագիկ Չարչյան
Բովանդակություն Ուսման փուլեր
Տեսություն
Հիմնական կրթական
հենքով

  1. Գծային հեռանկարի հիմնական դրույթները
    ա) գիծ եւ հարթություն
    բ) պարզ ծավալային ձեւերը հեռանկարում
    գ) տեսողական ընկալումը եւ առարկաների պատկերումը
    բնօրինակից
    դ) առարկայի ծավալի կառուցման սկզբունքը
    ե) բնօրինակի եւ պատկերի պրոպորցիոնալ
    փոխհարաբերությունները
  2. Պատկերացում լուսաստվերի մասին
    ա) տոնը որպես ծավալային ձեւերի արտահայտման միջոց
    բ) տոնային գրադացիա
    գ) տոնի միջոցով տարածական եւ պլանային խնդիրների
    լուծում
  3. Բնօրինակից նկարելիս կառուցման կոմպոզիցիոն հիմքերը
    եւ աշխատանքային մեթոդները
    ա) թեմատիկա
    բ) սյուժե
    գ) կոմպոզիցիոն կենտրոն
    դ) ռիթմ
    ե) հարթություն, տարածություն150
    զ) դիտակետ

    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
    Ստեղծողի մոբիլ դպրոց. անհատի կրթական պատվեր
    4
    Գծանկար Գագիկ Չարչյան
    է) ֆորմատ
    ը) էսքիզ
    թ) կամպանովկա
  4. Պլաստիկ անատոմիա
    ա) ոսկրաբանություն
    բ) մկանաբանություն

    Նյութեր, տեխնիկաներ
  5. Տարբեր մակերեսներեվ, խտությամբ եւ տոնայնությամբ թղթեր
  6. Գրաֆիտ, սեպիա, ածուխ, սան•ինա եւ այլն
  7. Ֆիքսատիվներ
  8. Խառը տեխնիկա
  9. Հաջորդականությունը առաջադրանքների կատարման ընթացքում
    Բովանդակություն Ուսման փուլեր
    Առաջադրանքներ
    Հիմնական կրթական
    հենքով

    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
    Ստեղծողի մոբիլ դպրոց. անհատի կրթական պատվեր
    5
    Գծանկար Գագիկ Չարչյան
  10. Նատյուրմորտներ (պարզ, միջին բարդության, բարդ)
    ա) երկրաչափական մարմիններով
    բ) երկրաչափական մարմինների նման կենցաղային
    առարկաներով
    գ) տարբեր ձեւեր, տոներ եւ նյութականություն ունեցող
    առարկաներով
    դ) նատյուրմորտ ինտերյերում
  11. Բարելյեֆներ (պարզ, միջին բարդության, բարդ)
  12. Մարմնի մասեր (գիպս)
  13. Գլուխ`
    ա) գանգ
    բ) էկորշե ծավալային
    գ) էկորշե մկանային
    դ) գուխգիպսից
    ե) գլուխ բնորդից

5.Ճեպանկար
6.Պատճեններ վարպետներից
7.Լուսանկարների օգտագործում գծանկարչական
աշխատանքներում

ԳԾԱՆԿԱՐ-10-րդ դասարանների համար

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳԾԱՆԿԱՐ-10» Մոդուլի դասիչը 
Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է աշակերտին սովորեցնել գծանկարչություն: 
Մոդուլի տևողությունը 144 ժամ տեսական 3 ժամ                     գործնական 141 ժամ 
Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնա­կան մասնագիտական գիտելիքներ պետք չեն:   
ՈՒսումնառության արդյունքները Այս մոդուլն ուսումնասիրելուց հետո աշակերտը պետք է կարողանա                                              1. ճանաչել գծանկարի նյութերը և կարողանալ դրանք ճիշտ կիրառել,                                                                                   2. ընկալել տոնային բազմազանությունը,                                                                                              3. երկրաչափական առարկաներ նկարելիս պատկերացում կազմել գծային հեռանկարի հիմնական դրույթների և լուսաստվերի մասին,                                                                                 4. կատարել կտորի և դրա ծալվածքների պատկերում,                                                                      
Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ 
Արդյունք 1.                                                          Ճանաչել գծանկարի նյութերը և կարողանալ դրանք ճիշտ կիրառելԹեմատիկ պլանավորումժամ
ՏԳ
Կատարման չափանիշները                                         ա. ճիշտ է թվարկում գծանկարի համար անհրաժեշտ նյութերը (թուղթ, մատիտ, ռետին, ածուխ սանգինա, պաստել և այլն),                          բ. ճիշտ է նախապատրաստում թուղթը և մատիտները գծանկարի համար,                               գ. վարժ կատարում է զուգահեռագծեր,առանցքներ,                                   դ. ճիշտ է կիրառում մատիտը`շտրիխներով մակերեսներ ծածկելիս, Թեմա 1
Ի՞նչ է գծանկարը և ինչ է հարկավոր գծանկարչության համար:                          
                      
Գնահատման միջոցը Արդյունքի յուրացումը գնահատվելու է հարց ու պա­տասխանի և գործնական աշխատանքի միջոցով:                                                                 Աշակերտին հանձնարարվելու է կատարել նախա­պատ­րաստական աշխատանք գծանկար սկսելու համար:                                                   Արդյունքի ուսուցման ծրագրային մանրամասներն են.                                                            ա. գծանկարի համար անհրաժեշտ նյութերի թվարկում (թուղթ,մատիտ, ռետին…),                       բ. թղթի և մատիտի նախապատրաստումը գծանկարի համար,                                                                գ. զուգահեռագծերի և առանցքների կառուցում,    դ. շտրիխներով տոնային մակերեսների ստացում,                                       Արդյունքի յուրացումը համարվում դրական, եթե առաջադրանքները կատարվում են անսխալ:Գնահատման գործիքը ՀարցաշարԳործնական առաջադրանք
Մեթոդաբանությունը և ռեսուրսները Արդյունքի ուսուցումն իրականացվում է գործնական աշխատանքի միջոցով, որի ընթացքում աշակերտը կառուցում է զուգահեռագծեր և առանցքներ, ստանում է տոնային մակերեսներ: Անհրաժեշտ է ունենալ A3 ֆորմատի վատման տեսակի թուղթ, տարբեր փափկության գրաֆիտե մատիտներ (h, nb, b):    Մեթոդներ Արվող աշխատանքի պարզաբանում Գործնական պարապմունք   Ռեսուրսներ A3 ֆորմատի վատման տեսակի թուղթ տարբեր փափկության գրաֆիտե մատիտներ
ՈՒսուցման երաշխավորվող ժամաքանակը տեսական 1ժամ գործնական 3ժամ 
Արդյունք 2 Կատարել տոնային սանդղակներ` անցումներովԹեմատիկ պլանավորումժամ
ՏԳ
Կատարման չափանիշները ա.ճիշտ է գծում վամդակները                                 բ. շտրիխների միջոցով ստանում է տոնային անցումները, պահպանելով դրանց համաչափությունը`բացից մուգ/մուգից բաց    գ. լուծում է կառուցվացքային ազատ ձևերի դիրքային և տոնային հարաբերությունները:                                                     դ. կարողանում է ստեղծել պարզ կոմպոզիցիաներ հարթ կամ տարածական ձևերով:      Թեմա 2
Պատկերացում տոների ու ձևերի բազմազանության մասին:  
    81ժ
Տոնային գրադացիա, տոնային անցումներ, տոնային ցանցերՖորմատ, էսքիզ, կամպանովկա, ռիթմ Ձևերի առանձնահատկություններն ու բազմազանությունները             30ժ  26ժ   12ժ    
Գնահատման միջոցը Արդյունքի յուրացումը գնահատվելու է գործնական աշխատանքի միջոցով: Աշակերտին հանձնարարվելու է ստեղծել գծային ցանցեր, կազմակերպել տարածություններ:                                          Արդյունքի ուսուցման ծրագրային մանրամասներն են.                                            ա.ստեղծել գծային ցանցեր                                             բ. շտրիխների միջոցով ստանալ տոնային անցումներ,                                                                          գ. կառուցվացքների ու ազատ ձևերի միջոցով կազմակերպել թղթի մակերեսը:          Արդյունքի յուրացումը համարվում դրական, եթե առաջադրանքները կատարվում են հիմնականում անսխալ:    Գնահատման գործիքը   Գործնական առաջադրանք
Մեթոդաբանությունը և ռեսուրսները Արդյունքի ուսուցումն իրականացվում է գործնական պարապմունքների միջոցով,որի ընթացքում աշակերտը ստեղծում է գծային ցանցեր, շտրիխների միջոցով ստանում է տոնային անցումներ, կառուցվացքների ու ազատ ձևերի միջոցով ստեղծում է կոմպոզիցիա:                                        Անհրաժեշտ է ունենալ A3 ֆորմատի վատման տիպի թուղթ, ռետին, տարբեր փափկության գրաֆիտե մատիտներ:    Մեթոդներ Տեսական մասի պարզաբանումԳործնական պարապմունք Ռեսուրսներ A3 ֆորմատի վատման տեսակի թուղթ տարբեր փափկության գրաֆիտե մատիտներ
ՈՒսուցման երաշխավորվող ժամաքանակը տեսական 1 ժամ գործնական 81 ժամ 
Արդյունք 3. երկրաչափական առարկաներ նկարելիս պատկերացում կազմել գծային հեռանկարի հիմնական դրույթների և լուսաստվերի մասինԹեմատիկ պլանավորումժամ
ՏԳ
Կատարման չափանիշները ա.ճիշտ է ընտրում թղթի դիրքը` ուղղահայաց կամ հորիզոնական,                                   բ.ճիշտ է տեղադրում առարկան կամ առարկաները թղթի վրա,                                  գ. շտրիխների միջոցով լուծում է լույս-ստվերային և տարածական խնդիրները, ստանում է մարմինների ծավալները:      Թեմա 3
Բնօրինակից նկարչություն:
     50ժ  
·      Առաջադրանքներ(պարզ) երկրաչափական մարմիններով      
Գնահատման միջոցը Արդյունքի յուրացումը գնահատվելու է գործնական աշխատանքի հիման վրա: Աշակերտին հանձնարարվելու է նկարել բնօրինակից/գունդ, խորհանարդ, բուրգ, գլան, պրիզմա և այլն/ Արդյունքի ուսուցման ծրագրային մանրամասներն են. ա. Թղթի դիրքի ճիշտ ընտրություն`ըստ առարկայի ձևի, բ. բնօրինակի տեղադրում և կառուցում թղթի վրա, գ. շտրիխների միջոցով լույս-ստվերային և տարածական խնդիրների լուծում, մարմինների ծավալների ստացում: Արդյունքի յուրացումը համարվում դրական, եթե առաջադրանքները կատարվում են հիմնականում անսխալ:Գնահատման գործիքը   Գործնական առաջադրանք
Մեթոդաբանությունը և ռեսուրսները Արդյունքի ուսուցումն իրականացվում է գործնական պարապմունքների միջոցով,որի ընթացքում աշակերտը նկարում է բնօրինակից / գունդ, խորհանարդ, բուրգ, գլան, պրիզմա և այլն /: Անհրաժեշտ է ունենալ A3 ֆորմատի վատման տիպի թուղթ, ռետին, տարբեր փափկության գրաֆիտե մատիտներ:Մեթոդներ Գործնական պարապմունք Ռեսուրսներ A3 ֆորմատի վատման տիպի թուղթ, ռետին, տարբեր փափկության գրաֆիտե մատիտներ, երկրաչափական մարմիններ:
ՈՒսուցման երաշխավորվող ժամաքանակը տեսական 0 ժամ գործնական 50 ժամ 
Արդյունք 4.                                                           կտորի և դրա ծալվածքների պատկերում բնորինակից    Թեմատիկ պլանավորումժամ
ՏԳ
Կատարման չափանիշները ա. ճիշտ է կատարում կառուցումները,              բ. ճիշտ է լուծում լույս-ստվերային խնդիրները, գ. ճիշտ է ստանում կտորի թափանցիկությունը և ծավալը                                                                            դ. ճիշտ է ստանում լույս-ստվերային հակադրությունները և անդրադարձումները:      Թեմա 4
դրապիրովկա                                     .կտորի և դրա ծալվածքների պատկերում բնորինակից    
     21ժ      
Գնահատման միջոցը Արդյունքի յուրացումն իրականացվելու է գործնական աշխատանքի հիման վրա: Աշակետին հանձնարարվելու է պատկերել սպիտակ կտոր` ծալվածքներով:                   Արդյունքի ուսուցման ծրագրային մանրամասներն են.                                                        ա. կառուցումների կատարում,                                   բ. լույս-ստվերային խնդիրներ,                                       գ. կտորի թափանցիկություն և ծավալ,                          դ. լույս-ստվերային հակադրություններ և անդրադարձումներ:                                          Արդյունքի յուրացումը համարվում է դրական, եթե առաջադրանքները կատարվում են հիմնականում անսխալ:                Գնահատման գործիքը   Գործնական առաջադրանք
Մեթոդաբանությունը և ռեսուրսները Արդյունքի ուսուցումն իրականացվում է գործնական պարապմունքների միջոցով, որի ընթացքում ուսանողը պատկերում է ծալվածքներով կտոր, ստանում է լույս-ստվերային հակադրություններն ու անդրադաևձում­ները: Անհրաժեշտ է ունենալ A3 ֆորմատի վատման տիպի թուղթ,ռետին, տարբեր փափկության գրաֆիտե մատիտներ, սպիտակ կտոր;  Մեթոդներ Տեսական մասի պարզաբանումԳործնական պարապմունք Ռեսուրսներ A3 ֆորմատի վատման տեսակի թուղթ, տարբեր փափկության գրաֆիտե մատիտներ, ռետին
ՈՒսուցման երաշխավորվող ժամաքանակը տեսական 1 ժամ գործնական 21 ժամ   

Կերարվեստ-դիզայնը որպես  ընտրությամբ գործունեություն 4-5 դասարանների համար

Ըստ ուս. պլանի ընտրությամբ գործունեության պարապմունքները նախատեսված են անցկացնել շաբաթական չորս դասաժամ: Ոսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված և ընդունված ուսումնական նախագծերի հիմման վրա: Յուրաքանչյուր ծես, տոն,միջոցառում, հրաշալի ստեղծագործակն առիթ է  հայտնագործելու նոր տեխնոլոգիաներ և մեթոդներ նախագիծը իրականացնելու համար:(«Սեբաստացու  օրեր», «Ձոն». տեխնոլոգիական նախագծերի ստուգատես, «Հանրակրթական կամուրջներ»,ստուգատեսային տոն – ղափամա)

Նախապես կազմվում է բովանդակային մասը, կատարվում համապատասխան հետազոտություններ որի հիմման վրա արվում են էսքիզներ: Հետո որոշվում է նյութը,գործիքը, իրականացման ձևն ու փուլերը:

Դպրոցում կերպարվեստի կրթության և դասավանդման  առաջնային նպատակն է՝ զարգացնելու երեխայի բարոյական և հոգևոր արժեքները, այսինքն՝

ձևավորել նրա մեջ հատկանիշներ,որոնք համապատասխանում են արդար հասարակության պատկերացմանը, ընկալելու իրական մշակութային համամարդկային արժեքները:

Ծրագիրի նպատակն է, սովորողին տալ հստակ պատկերացում արվեստի ու կյանքի փոխազդեցության համակարգի մասին:

Նախատեսվում է ներգրավել երեխաների կյանքի փորձը , շրջապատող իրականության օրինակներով: Ծրագրի իրականացման կարևվոր պայմանն է՝ երեխայի գեղագիտական ընկալումն ու դիտարկումը իրականության նկատմամբ,

 դրանք արտահայտելու ցանկությունն ու կարողությունը:

Կարևոր պայման է սովորողի մոտ զարգացնել կյանքի նկատմամբ ինքնագիտացությունն ու հետաքրքրասիրությունը, այլ մարդկանց հետ թիմային աշխատանքի կատարման կարողությունը,ինչպես նաև լիարժեքության զգացողությունը: Այդ հատկանիշները դրսևորվում և դաստիարակվում են

 հատկապես դպրոցի ինտերիեր-էքստերիերի ձևավորման ընթացքում: Բարեկարգելով դպրոցը նրանց մոտ զարգանում է պատասխանատվության զգացում համահունչ դարձնելու նաև  նրա միջավայրը:(Բանգլադեշյան պլեներ, Արտ միջավայր)

Ծրագիրը պետք է ներառի նախնական, տարրական գիտելիքներ, պատկերացումներ`

1) կերպարվեստի` գեղանկարչության, գծանկարչության, քանդակագործության, դեկորատիվ-կիրառական արվեստի և երաժշտության,

 2) արվեստի տեսակների,

3) արվեստի տարբեր ժանրերում ստեղծագործող որոշ արվեստագետների,

նրանց գործերի,

4) արվեստի ստեղծագործությունների ձևի և արտահայտչամիջոցների,

5) ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստի, դրա ձևերի, մարդու կյանքում դրանց դերի,

  • հայրենական և այլազգի արվեստագետների նշանավոր ստեղծագործությունեների մասին:

Սովորողները պետք է իմանան՝

  • կերպարվեստի հիմնական տեսակներն ու ժանրերը
  • կերպարվեստի գրագիտությոան հիմունքները ( գույն, տոն, համամասնություններ, կոմպոզիցիա)
  • հայ և օտար արվեստի ականավոր ներկայացուցիչներին և նրանց հիմնական ստեղծագործությունները
  • Հայաստանի պատկերասրահները,մշակութային կենտրոնները

Սովորողները պետք է կարողանան՝

  • օգտագործել գունանյութեր (գուաշ, ջրաներկ), մի քանի գրաֆիկական նյութեր (մատիտ, թանաք), տիրապետեն առաջնային մոդելավորման հմտություններ, կարողանան օգտագործել կոլաժային տեխնիկան
  • տեսնեն առարկայի կառուցողական ձևը,  օբյեկտի  նախնական ծավալային պատկերը; իմանան մարդու գլխի կառուցման ընդհանուր կանոնները. տիրապետեն հեռանկարների սկզբնական կանոնները.
  • տեսնեն և օգտագործեն պրոպորցիաների համամասնությունը որպես արտահայտչամիջոց, լույս ու ստվերը, գույնի փոխհարաբերությունները
  • տարբեր նյութերով ստեղծել կոմպոզիցիոն աշխատանքներ բնորինակից,երևակայության և հիշողության միջոցով
  • կարողանան վերլուծել արվեստի ստեղծագործությունները իրենց ընկալման տարբեր մակարդակներում

Ծրագրում ընդգրկված են նաև համակարգչային գրաֆիկական ծրագրերի ցանկ, որոնք հարստացնում են սովորողի  ստեղծագործական արտահայչամիջոցները՝

  • Adobe Photoshop-կետային գրաֆիկա, Illustrator, SkethUp-ճարտարապետական նախագծային 3D, Animator-2D և Animator-3D, ArtWaver, Pivot Animator-անիմացիոն ծրագրերը

Ծրագրի յուրացման անհրաժեշտ մեթոդներից է նաև՝

1. այցելություն թանգարաններ,

ցուցահանդեսներ, , համերգներ, փառատոններ:

2.Արվեստի մասին տեսաֆիլմերի դիտումներ, հոդվածներ և գրականություն համացանցից և այլ լրատվամիջոցներից:

ԳՈՒՆԱՆԿԱՐ 9-12-րդ դասարանի համար

Առարկայի նպատակն է 9-12-րդ դասարանի աշակերտին տալ գիտելիքներ գունատեսության վերաբերյալ, ծանոթացնել տարբեր նյութերով և տեխնիկաներով աշխատելու սկզբունքներին ու մեթոդներին, սովորեցնել բնօրինակից ճիշտ վերարտադրել, ինչպես նաև կիրառել գեղարվեստական մտածողության զանազան ոճեր ու ձևեր և զարգացնել կատարողական վարպետության որակներ:

Արվեստանոցը կահավորվում է բարձորակ նկարակալներով, հարմարավետ սեղաններով, ներկապնակների աթոռակներով, համակարգիչով/ինտերնետ կապով/, մասնագիտական գրքերով, տեսանյութերով և ֆիլմերով,  բնօրինակից նկարչությանն ուղղված զանազան կենցաղային իրերով և առարկաներով, ինչպես նաև արհեստական մրգերով և բանջարեղենով, տարագույն կտորներով և այլ նյութերով:

Ուսուցման կազմակերպվում է հաշվի առնելով ուսուցանողի անհատական առանձնահատկությունները, քանի որ դասարաններում սովորում են զանազան պատրաստվածությամբ և նախասիրություններով աշակերտներ, որոնք իրենց հետագա ուսուցումը կապում են տարբեր ԲՈՒՀ-երի հետ: Այդ պատճառով ուսուցման առանցքը թե անհատական է և թե ընդհանուր: Ընդհանուրի մեջ ներառվում են գունատեսության վերաբերյալ բազային գիտելիքները, ջրաներկով, գուաշով, յուղաներկով, տեմպերայով, պաստելով և այլ ներկերով ու նյութերով աշխատելու կարողությունները, որոնք փորձարկվում են ինչպես գունատեսական վարժությունների, այնպես էլ բնօրինակից առաջադրանքների ժամանակ: Անալիտիկ գունաբաժանումներով, դեկորատիվ-սինթետիկ մտածողությամբ, գունապատկերային փոխակերպումներով առաջադրանքները օգնում են բնօրինակից նկարչությունը դարձնել առավել վերլուծական և ստեղծագործական:

Նմուշ-օրինակները կամ ինտերնետային տարբերակները կողմնորոշում և հասկանալի են դարձնում որոշ կերպարային և մտահայեցողական վարժությունների կատարումը, ինչը սկզբնական շրջանում նպաստում է ուսուցանողի ազատ և վստահ գործելուն :

Առաջադրանքներում բացի վերլուծական-հետազոտական խնդիրներից կարևորվում է հմտությունների շարունակականությունը և կատարողական վարպետության ավելացումը, քանզի առանց կատարողական վարպետության դժվար է ակնկալել ցանկալի արդյունք:

Ըստ ուսուցանողի ընտրած բաժնի/դիզայն  կամ կերպարվեստ/ փոփոխվում է գունանյութը և առաջադրանքների բարդությունը: Եթե դիզայն, մոդելավորում և նախագծում բաժնում շեշտը դրվում է ջրային նյութերի(ջրաներկ, գուաշ, տեմպերա, ակրիլ) և դրանցով նկարելու տեխնիկայի կատարելագործման վրա, ապա կերպարվեստ բաժնում ջրային նյութերին ավելանում է յուղաներկը:

 Նատյուրմորտներ նկարելու ժամանակ, երբ կատարման նյութը ջրաներկն է, անհրաժեշտ է պահպանել նյութին բնորոշ թափանցիկությունը, և շերտերի հյութեղությունը, որով առանձնանում է այդ նյութը: Գուաշը, տեմպերան և ակրիլը բնորոշվում են թանձր գույներով և վրձնահարվածների հստակությամբ: Պահպանելով գունածավալային ճշգրիտ գծանկարը, այդ նյութերով կարելի է հասնել տպավորիչ արդյունքների:

Գունավոր մատիտներով, պաստելներով նկարելը շատ է օգնում սկզբնական շրջանում հատկապես նրանց, ում մոտ առավել ընկալելի են գծանկարի և գրաֆիկական միջոցներով նկարելը: Այդ դեպքում անցումը այլ տեխնիկաների դառնում է առավել դյուրին և ընկալելի:

Որոշ առաջադրանքներում կիրառվում են խառը տեխնիկաներ: Ողջ տեխնիկական-կատարողական զինանոցը հղկվում և կատարելագործվում է անհատական համառ և հետևողական աշխատանքով: Մեծ նշանակություն ունի ուսանողի նպատակասլացությունն ու աշխատասիրությունը, առանց որի հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքի:

Նկատի առնելով ուսանողների պատրաստվածության տարբեր մակարդակները, ֆիզիկական և առողջական խնդիրները, ծրագրի իրականացումը կատարվում է անհատականացված կարգով` պահպանելով պարզից բարդ, հիմնական` այբենական, մատչելի ձևերից դեպի մտահայեցողական, խորը և գեղարվեստական մտածողություններ: Տեսական, տեխնիկական և գեղարվեստական արտահայտչամիջոցներ բաժինների թեմաները փորձարկվում են առանձին վարժություններում, ինչպես նաև բնօրինակից նկարչության առաջադրանքներում:

Ուսանողների աշխատանքներին ներկայացվում են հետևյալ պահանջները` Ա) Նվազագույն պահանջներ. 1. Գաղափար գունատեսության մասին, 2. Նյութերով ճիշտ աշխատելու ունակություն, 3. Նատյուրմորտներում առարկաների գունա-տոնային ճիշտ լուծումների կարողություն:

Բ) Միջին պահանջներ(ներառելով նվազագույն պահանջները). 1. Գունային կերպարայնության միջոցները օգտագործելու ունակություն, 2. Գեղարվեստական զանազան արտահայտչամիջոցներ կիրառելու կարողություն, 3. Նատյուրմորտներում գեղանկարչականության արտահայտում, 4. Կատարողական որոշակի որոկներ:

Գ) Առավելագույն պահանջներ (ներառելով նախորդ 2 պահանջները). 1. Գունային դինամիկայի կիրառում, 2. Գունատոնային հեռանկար արտահայտելու ունակություն, 3. Զանազան գեղարվեստական արտահայտչամիջոցները հմտորեն կիրառելու կարողություն, 4. Նատյուրմորտներում գեղանկարչական խնդիրները լիարժեք լուծելու վարպետություն:

Արվեստանոցում ձեռք բերած գիտելիքները աշակերտները ամրապնդում են տանը նույն բովանդակությամբ ինքնուրույն աշխատանքների միջոցով, որոնց մեջ  առավելագույնս դրսևորվում է աշակերտի ինքնուրույնության աստիճանը:

Առաջադիմող բոլոր աշակերտներին հնարավորություն է տրվում կիրառել իրենց գիտելիքները` մասնակցելով ինչպես ներկրթահամալիրյան այնպես էլ հանրապետական կամ արտասահմանյան զանազան ցուցահանդեսների և նախագծերի:

Բոլոր աշխատանքները թվայնացվում են և առանձնացվում համացանցում տեղադրված անհատական թղթապանակներում, առավել ամփոփիչ և ներկայացուցչական դարձնելով կատարածը:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաժիններից

1.   Տեսություն

2.   Նյութեր, տեխնիկաներ

3.   Գեղարվեստական արտահայտչամիջոցներ (ոճեր և սկզբունքներ)

4    Բնօրինակից նկարչություն

ԲովանդակությունՈւսման փուլեր
      Տեսություն    9-10-րդ դաս  11-րդ դաս  12-րդ դաս  
  Գույն, պլաստիկա Հիմնական, բաղադրյալ գույներԳույնի առանձնահատկություններն ու հոգեբանական ազդեցությունները Գունատոնային անցումներԳունային ցանցերԳունապատկերային կերպարայնությունԳունապլաստիկական հորինվածքներ Գունային հարմոնիա Գունային հակադրությունԿառուցվածքային գունառիթմեր (դինամիկ, ստատիկ)Հեռանկար (գունային, տոնային)                                                                                            
Նյութեր, տեխնիկաներ
  Գունավոր մատիտներ, պաստել, ջրաներկ, գուաշ, տեմպերա, ակրիլ ներկեր, յուղաներկՎրձիններ` բնական և արհեստական մազերով (ճիշտ օգտագործում)Տեխնիկաների փորձարկումներԽառը տեխնիկաներ  
ԲովանդակությունՈւսման փուլեր
  Գեղարվեստական արտահայտչամիջոցներ (ոճեր և սկզբունքներ)    9-10-րդ դաս  11-րդ դաս  12-րդ դաս
  Զանազան ձևերի փորձարկումներ անալիտիկ գունաբաժանումներ (վրձնահարվածներով, կետերով)դեկորատիվ-սինթետիկգունային փոխակերպումներ (փոխարինվող գույներով)գունապատկերային ձևափոխումներ                                                                  
Բնօրինակից նկարչություն
·        Նատյուրմորտներ(պարզ, միջին բարդության, բարդ) երկրաչափական մարմիններով, կենցաղային և խառը առարկաներով, մրգերով և բանջարեղենովԿոնտրաժուր Ճեպանկար Ինտերիեր Պլեներ

Գծանկարի մոդուլ ծրագիր 12-րդ դասարանի համար

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ « ԳԾԱՆԿԱՐ -12 » Մոդուլի դասիչը 
Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է աշակերտին սովորեցնել գծանկարչություն:   
Մոդուլի տևողությունը 72 ժամ տեսական օ ժամ                      գործնական 72 ժամ 
Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնա­կան մասնագիտական գիտելիքներ պետք են:   
ՈՒսումնառության արդյունքները Այս մոդուլն ուսումնասիրելուց հետո աշակերտը պետք է 1. կարողանա կիրառել գծանկարչական այլ տեխնիկաներ, 2. նկարել նատյուրմորտ ինտերյերում, 3. նկարել բարելյեֆ 4. նկարել էկորշե ծավալային/գլուխ/:   
Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ 
Արդյունք 1. ծանոթանալ  գծանկարչական այլ տեխնիկաների հետ և կարողանալ դրանք ճիշտ կիրառելԹեմատիկ պլանավորումժամ
ՏԳ
Կատարման չափանիշները ա. Ճիշտ է կիրառում գծանկարչական նյութերը/սեպիա, ածուխ, սանգինա և այլն/ բ. Ճիշտ է աշխատում խառը տեխնիկայով, Արդյունքի յուրացումը համարվում է դրական, եթե առաջադրանքները կատարվում են անսխալ:  Թեմա 1
գծանկարչական տեխնիկաներ  
Գնահատման միջոցը Արդյունքի յուրացումը գնահատվելու է գործնական աշխատանքի միջոցով: Ուսանողին հանձնարարվելու է կատարել աշխատանքներ, կիրառելով գծանկարչական տարբեր  տեխնիկաներ: Արդյունքի ուսուցման ծրագրային մանրամասներն են. ա. տարբեր նյութերի փորձարկում և կիրառում, բ. աշխատանք խառը տեխնիկայով: Արդյունքի յուրացումը համարվում է դրական, եթե առաջադրանքները կատարվում են անսխալ:Գնահատման գործիքը   Գործնական առաջադրանք
Մեթոդաբանությունը և ռեսուրսները Արդյունքի ուսուցումն իրականացվում է գործնական պարապմունքի միջոցով, որի ընթացքում սովորողը փորձարկում է գծանկարչական տեխնիկաներ: Անհրաժեշտ է ունենալ A2,A3 ֆորմատի տարբեր մակերեսներով, խտությանբ, և տոնայնությամբ թղթեր, գծանկարչական տարբեր նյութեր/սեպիա, ածուխ, սանգինա և այլն, ռետիններ:  Մեթոդներ տեխնիկաների ցուցադրում գործնական պարապմունք   Ռեսուրսներ A2,A3 ֆորմատի տարբեր մակերեսներով, խտությանբ, և տոնայնությամբ թղթեր, գծանկարչական տարբեր նյութեր/սեպիա, ածուխ, սանգինա և այլն, ռետիններ:
ՈՒսուցման երաշխավորվող ժամաքանակը տեսական 1ժամ գործնական 3ժամ 
Արդյունք 2 նկարել նատյուրմորտ ինտերյերումԹեմատիկ պլանավորումժամ
ՏԳ
Կատարման չափանիշները ա. ճիշտ է արտահայտում գծային հեռանկարը փակ տարածությունում, բ. Ճիշտ է պատկերացնում մակերեսի կոմպոզիցիոն կառուցվածքը, գ. Կարողանում է ստեղծել ռիթմ լույսերի և ստվերների միջոցով:                                        Արդյունքի յուրացումը համարվում է դրական, եթե առաջադրանքները կատարվում են անսխալ:  Թեմա 2
նատյուրմորտ ինտերյերում:  
         24ժ
   
Գնահատման միջոցը Արդյունքի յուրացումը գնահատվելու է գործնական աշխատանքի միջոցով: Աշակերտին հանձնարարվում է նկարել նատյուրմորտ ինտերյերում: Արդյունքի ուսուցման ծրագրային մանրամասներն են. ա.կառուցել միջավայի հեռանկարը` այնտեղ գտնվող առարկաների հետ միասին, բ. արտահայտել նկարի կոմպոզիցիոն հիմքերը, գ. Ստանալ ռիթմ օկտագործելով լույսերն ու ստվերները : Արդյունքի յուրացումը համարվում է դրական, եթե առաջադրանքները կատարվում են հիմնականում անսխալ:Գնահատման գործիքը   Գործնական առաջադրանք
Մեթոդաբանությունը և ռեսուրսները Արդյունքի ուսուցումն իրականացվում է գործնական պարապմունքների միջոցով, որի ընթացքում աշակերտը նկարում է  նատյուրմորտ ինտերյերում: Անհրաժեշտ է ունենալ A2,A3 ֆորմատի վատման տիպի թուղթ, ռետին, գրաֆիտե տարբեր փափկության մատիտներՄեթոդներ Գործնական պարապմունք Ռեսուրսներ A2,A3 ֆորմատի վատման տիպի թուղթ, ռետին, գրաֆիտե տարբեր փափկության մատիտներ
ՈՒսուցման երաշխավորվող ժամաքանակը տեսական 0 ժամ գործնական 24 ժամ 
Արդյունք 3. Նկարել բարելյեֆ Թեմատիկ պլանավորումժամ
ՏԳ
Կատարման չափանիշները ա. ճիշտ է կառուցում բնօրինակը, բ. ճիշտ է տիրապետում գծի պլաստիկային            գ. ճիշտ է լուծում ծավալային խնդիրներԹեմա 3
բարելյեֆ:
    20ժ
Բարելյեֆ /միջին բարդության/ 20ժ
Գնահատման միջոցը Արդյունքի յուրացումը գնահատվելու է գործնական աշխատանքի հիման վրա: Աշակերտին հանձնարարվելու է նկարել գիպսե բարելյեֆ:                                             Արդյունքի ուսուցման ծրագրային մանրամասներն են                                                            ա. բարելյեֆի տեղադրում և կառուցում.                                                       թղթի վրա,                                                                             բ. գծի պլաստիկա,                                                                գ. ծավալային խնդիրներ:                                   Արդյունքի յուրացումը համարվում դրական, եթե առաջադրանքները կատարվում են հիմնականում անսխալ:  Գնահատման գործիքը   Գործնական առաջադրանք
Մեթոդաբանությունը և ռեսուրսները Արդյունքի ուսուցումն իրականացվում է գործնական պարապմունքների միջոցով,որի ընթացքում աշակերտը պատկերում է բարելյեֆ: Անհրաժեշտ է ունենալ/ըստ ցանկության/ A2,A3 ֆորմատի տարբեր մակերեսներով, խտությանբ, և տոնայնությամբ թղթեր, գծանկարչական տարբեր նյութեր/ գրաֆիտ, սեպիա, ածուխ, սանգինա և այլն, ռետիններ:  Մեթոդներ Գործնական պարապմունք Ռեսուրսներ /ըստ ցանկության/ A2,A3 ֆորմատի տարբեր մակերեսներով, խտությանբ, և տոնայնությամբ թղթեր, գծանկարչական տարբեր նյութեր/ գրաֆիտ, սեպիա, ածուխ, սանգինա և այլն, ռետիններ:
ՈՒսուցման երաշխավորվող ժամաքանակը տեսական 0 ժամ գործնական 40 ժամ 
Արդյունք 4.     Նկարել էկորշե ծավալային/գլուխ/:Թեմատիկ պլանավորումժամ
ՏԳ
Կատարման չափանիշները ա. ճիշտ է կառուցում գլխի էկորշեն` դետալները համեմատության մեջ դնելով երկրաչափական մարմնի հետ՝ օգտագործելով երկրաչափական պարզեցման մեթոդը,                                                            բ. ճիշտ է օգտագործում գիծը առարկայի կոնստրուկտիվ առանձնահատկություններն ստանալու համար,                                                                                   գ. ճիշտ է լուծում տոնային խնդիրները  Թեմա 4
էկորշե ծավալային/գլուխ/:
     24ժ  
         
Գնահատման միջոցը Արդյունքի յուրացումն իրականացվելու է գործնական աշխատանքի հիման վրա: Աշակերտին հանձնարարվելու է պատկերել էկորշե ծավալային/գլուխ/: Արդյունքի ուսուցման ծրագրային մանրամասներն են. ա. բնօրինակց գլխի էկորշեի կառուցում, երկրաչափական պարզեցման մեթոդի կիրառումով, բ. առարկայի գծակոնստրուկտիվ առանձնահատկությունների ստացոմ, գ. Ծավալային խնդրի լուծում լույսի և ստվերի միջոցով,                                                                Արդյունքի յուրացումը համարվում է դրական, եթե առաջադրանքները կատարվում են հիմնականում անսխալ:  Գնահատման գործիքը   Գործնական առաջադրանք
Մեթոդաբանությունը և ռեսուրսները Արդյունքի ուսուցումն իրականացվում է գործնական պարապմունքների միջոցով, որի ընթացքում աշակերտը պատկերում է գլխի էկորշե:                                                              Անհրաժեշտ է ունենալ/ըստ ցանկության/ A2,A3 ֆորմատի տարբեր մակերեսներով, խտությանբ, և տոնայնությամբ թղթեր, գծանկարչական տարբեր նյութեր/ գրաֆիտ, սեպիա, ածուխ, սանգինա և այլն, ռետիններ,գիպսից գլխի էկորշե :Մեթոդներ Գործնական պարապմունք Ռեսուրսներ /ըստ ցանկության/ A2,A3 ֆորմատի տարբեր մակերեսներով, խտությանբ, և տոնայնությամբ թղթեր, գծանկարչական տարբեր նյութեր/ գրաֆիտ, սեպիա, ածուխ, սանգինա և այլն, ռետիններ,գիպսից գլխի էկորշե :
ՈՒսուցման երաշխավորվող ժամաքանակը տեսական 0 ժամ գործնական 24 ժամ   

Գծանկարի մոդուլ ծրագիր 11-րդ դասարանի համար

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ « ԳԾԱՆԿԱՐ -11 » Մոդուլի դասիչը 
Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է աշակերտին սովորեցնել գծանկարչություն:   
Մոդուլի տևողությունը 144 ժամ տեսական 0 ժամ                     գործնական 144 ժամ 
Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնա­կան մասնագիտական գիտելիքներ պետք են:   
ՈՒսումնառության արդյունքները Այս մոդուլն ուսումնասիրելուց հետո աշակերտը պետք է կարողանա                                                     1. կատարել առաջադրանքներ` երկրաչափական մարմիններ հիշեցնող կենցաղային առարկաներով,                                                                                                                                                             2. նկարել նատյուրմորտներ`տարբեր ձևեր, տոներ և նյութականություն ունեցող առարկաներով,                                                                                                                                                          3. նկարել գիպսե բարելյեֆ /պարզ, միջին բադության/                                                                                    4. նկարել գլխի գիպսե մանրամասների պատկերներ (քիթ, բերան, ականջ և այլն):   
Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ 
Արդյունք 1. կատարել առաջադրանքներ` երկրաչափական մարմիններ հիշեցնող կենցաղային առարկաներով և դրապիրովկայովԹեմատիկ պլանավորումժամ
ՏԳ
Կատարման չափանիշները ա .ճիշտ է տեղադրում առարկաները թղթի մակերեսին`դիտարկելով դրանք որպես մեկ ամբողջություն.                                                                          բ. պահպանում է առարկայի ծավալի կառուցման սկզբունքները,                                                                              գ. ճիշտ է դասավորում առարկաները միջավայրում,կտորի ծալքերի հետ,                                     դ. կարողանում է տոնի միջոցով լուծել տարածական և պլանային խնդիրներ,      Թեմա 1                       Նատյուրմորտներ (միջին բարդության)                                                                  . երկրաչափական մարմիններ հիշեցնող կենցաղային առարկաներով   14ժ
Գնահատման միջոցը Արդյունքի յուրացումը գնահատվելու է գործնական աշխատանքի միջոցով: Աշակերտին հանձնարարվելու է կատարել առաջադրանքներ երկրաչափական մարմիններ հիշեցնող կենցաղային առարկաներով և դրապիրովկայով, օկտագործելով պարզ երկրաչափական առարկաների կառուցման և ծավալների ստացման մեթոդները:                           Արդյունքի ուսուցման ծրագրային մանրամասներն են.                                                              ա. առարկաների տեղադրում թղթի մակերեսին` որպես մեկ ամբողջություն.                                             բ. առարկաների գծակօնստրուկտիվ կառուցում երկրաչափական մեթոդով,                                                           գ. կառուցման կոմպոզիցիոն հիմքերի ապահովում                                                                          դ. լույս-ստվերային, ծավալային և տարածական             խնդիրների լուծում շտրիխների միջոցով: Արդյունքի յուրացումը համարվում է դրական, եթե առաջադրանքները կատարվում են անսխալ:  Գնահատման գործիքը   Գործնական առաջադրանք
Մեթոդաբանությունը և ռեսուրսները Արդյունքի ուսուցումն իրականացվում է գործնական պարապմունքի միջոցով, որի ընթացքում սովորողը նկարում է պարզ նատյուրմորտներ` երկրաչափական մարմիններ հիշեցնող կենցաղային առարկաներով և դրապիրովկայով: Անհրաժեշտ է ունենալ A2,A3 ֆորմատի վատման տեսակի թուղթ, տարբեր փափկության գրաֆիտե մատիտներ (h, nb, b), ռետին:  Մեթոդներ գործնական պարապմունք   Ռեսուրսներ    .  A2,A3 ֆորմատի վատման տեսակի թուղթ,     տարբեր փափկության գրաֆիտե մատիտներ (h, nb, b), ռետին:                                                                 
ՈՒսուցման երաշխավորվող ժամաքանակը տեսական 0ժամ գործնական 14ժամ 
Արդյունք 2 Նկարել նատյուրմորտներ`տարբեր ձևեր, տոներ և նյութականություն ունեցող առարկաներովԹեմատիկ պլանավորումժամ
ՏԳ
Կատարման չափանիշները ա. առարկաների տեղադրում թղթի մակերեսին բ. առարկաների պլաստիկական ձևերի կառուցում երկրաչափական պարզեցման մեթոդով,                                                           գ. կառուցման կոմպոզիցիոն հիմքերի ապահովում,                                                                           դ. Միջավայրի տոնային բազմազանության, առարկաների ֆակտուրաների և նյութականության  ստացում: Արդյունքի յուրացումը համարվում է դրական, եթե առաջադրանքները կատարվում են անսխալ:  Թեմա 2
Նատյուրմորտներ (միջին բարդության)                                                                 
         18ժ
    երկրաչափական մարմիններով, կենցաղային և խառը առարկաներով,     18ժ  
Գնահատման միջոցը Արդյունքի յուրացումը գնահատվելու է գործնական աշխատանքի միջոցով: Աշակերտին հանձնարարվում է նկարել նատյուրմորտ տարատեսակ առարկաներով: Արդյունքի ուսուցման ծրագրային մանրամասներն են. ա. բնօրինակի տեղադրում և կառուցում թղթի վրա բ. առարկաների պլաստիկաստիկ յուրահատկությունների կառուցում գ. Տոնային բազմազանության ապահովում դ. առարկաների նյութականության ստացում: Արդյունքի յուրացումը համարվում է դրական, եթե առաջադրանքները կատարվում են հիմնականում անսխալ:Գնահատման գործիքը   Գործնական առաջադրանք
Մեթոդաբանությունը և ռեսուրսները Արդյունքի ուսուցումն իրականացվում է գործնական պարապմունքների միջոցով, որի ընթացքում աշակերտը նկարում է նատյուրմորտ տարբեր ձևեր, տոներ և նյութականություն ունեցող առարկաներով: Անհրաժեշտ է ունենալ Անհրաժեշտ է ունենալ A2,A3 ֆորմատի վատման տեսակի թուղթ, տարբեր փափկության գրաֆիտե մատիտներ (h, nb, b), ռետին:Մեթոդներ Գործնական պարապմունք Ռեսուրսներ A2,A3 ֆորմատի վատման տեսակի թուղթ, տարբեր փափկության գրաֆիտե մատիտներ (h, nb, b), ռետին:
ՈՒսուցման երաշխավորվող ժամաքանակը Տեսական0 ժամ գործնական 18 ժամ 
Արդյունք 3. Նկարել գիպսե օրնամենտ /պարզ, միջին բադության/Թեմատիկ պլանավորումժամ
ՏԳ
Կատարման չափանիշները ա. ճիշտ է կառուցում բարելյեֆը,                         բ. ճիշտ է տիրապետում գծի պլաստիկային            գ. ճիշտ է լուծում ծավալային խնդիրներ    Թեմա 3
օրնամենտ:
    34ժ
.Պարզ           .միջին բարդության 16ժ 18ժ
Գնահատման միջոցը Արդյունքի յուրացումը գնահատվելու է գործնական աշխատանքի հիման վրա: Աշակերտին հանձնարարվելու է նկարել գիպսե օրնամենտ:                                             Արդյունքի ուսուցման ծրագրային մանրամասներն են                                                            ա. օրնամենտի տեղադրում և կառուցում.                                                       թղթի վրա,                                                                             բ. գծի պլաստիկա,                                                                գ. ծավալային խնդիրներ:                                   Արդյունքի յուրացումը համարվում դրական, եթե առաջադրանքները կատարվում են հիմնականում անսխալ:    Գնահատման գործիքը   Գործնական առաջադրանք
Մեթոդաբանությունը և ռեսուրսները Արդյունքի ուսուցումն իրականացվում է գործնական պարապմունքների միջոցով,որի ընթացքում աշակերտը պատկերում է օրնամենտ: Անհրաժեշտ է ունենալ A2,A3 ֆորմատի վատման տիպի թուղթ, ռետին, գրաֆիտե տարբեր փափկության մատիտներ և գիպսե օրնամենտ:  Մեթոդներ Գործնական պարապմունք Ռեսուրսներ A2,A3 ֆորմատի վատման տիպի թուղթ, ռետին, գրաֆիտե տարբեր փափկության մատիտներ և գիպսե օրնամենտ:
ՈՒսուցման երաշխավորվող ժամաքանակը տեսական 0 ժամ գործնական 34 ժամ 
Արդյունք 4. Նկարել գլխի գիպսե մանրամասների պատկերներ (քիթ, բերան, ականջ և այլն)  Թեմատիկ պլանավորումժամ
ՏԳ
Կատարման չափանիշները ա. ճիշտ է կառուցում դետալը` այն համեմատության մեջ դնելով երկրաչափական մարմնի հետ՝ օգտագործելով երկրաչափական պարզեցման մեթոդը,                                                            բ. ճիշտ է օգտագործում գիծը դետալի պլաստիկ առանձնահատկություններն ստանալու համար,                                                                                   գ. ճիշտ է լուծում տոնային խնդիրները      Թեմա 4
գլխի գիպսե դետալներ:
        44ժ
11ժ 11ժ 11ժ 11ժ
Գնահատման միջոցը Արդյունքի յուրացումն իրականացվելու է գործնական աշխատանքի հիման վրա: Աշակերտին հանձնարարվելու է թղթի վրա պատկերել գլխի գիպսե որևէ դետալ: Արդյունքի ուսուցման ծրագրային մանրամասներն են.                                                         ա. երկրաչափական պարզեցման մեթոդով դետալի կառուցում,                                                             բ. գծի օգտագործումը պլաստիկան արտահայտելու համար,                                                                               գ. Ծավալային խնդրի լուծում լույսի և ստվերի միջոցով,                                                               Արդյունքի յուրացումը համարվում դրական, եթե առաջադրանքները կատարվում են հիմնականում անսխալ:    Գնահատման գործիքը   Գործնական առաջադրանք          
Մեթոդաբանությունը և ռեսուրսները Արդյունքի ուսուցումն իրականացվում է գործնական աշխատանքների միջոցով, որի ընթացքում սովորողը պատկերում է գլխի գիպսե մանրամասներ: Անհրաժեշտ է ունենալ A3 ֆորմատի վատման տիպի թուղթ, ռետին, տարբեր փափկության գրաֆիտե մատիտներ, գլխի գիպսե մանրամասներ /քիթ, բերան, ականջ, աչք/:  Մեթոդներ Գործնական պարապմունք Ռեսուրսներ A3 ֆորմատի վատման տիպի թուղթ, ռետին, տարբեր փափկության գրաֆիտե մատիտներ, գլխի գիպսե մանրամասներ /քիթ, բերան, ականջ, աչք/:
ՈՒսուցման երաշխավորվող ժամաքանակը տեսական 0 ժամ գործնական 44 ժամ   

Գունանկարչությունը` որպես նախագիծ

Ուսուցման կազմակերպում և իրականացում

Կերպարվեստի կարևորագույն և առանցքային բաղադրիչներից մեկը` գունանկարչությունը իր վրա է վերցնում ուսուցանողին  բազային գիտելիքներով զինելու, կատարողական վարպետությունը զարգացնելու և կատարելագործվելու առաքելությունը: Դրա իրականացման ճանապարհը անցնում է գունատեսության, գեղարվեստական արտահայտչամիջոցների կիրառման և բնօրինակից նկարչության միջով:

Ուսուցանողի անհատական առանձնահատկությունները /զանազան պատրաստվածության մակարդակը, նախասիրությունները/, պայմանավորում են անհատական աշխատանքի ողջ մարտավարությունը: Այդ սկզբունքով ուսուցման առանցքը թե’ անհատական է և թե’ ընդհանուր: Ընդհանուրի մեջ ներառվում են գունատեսության վերաբերյալ բազային գիտելիքները, ջրաներկով, գուաշով, յուղաներկով, տեմպերայով, պաստելով և այլ ներկերով ու նյութերով աշխատելու կարողությունները, որոնք փորձարկվում են ինչպես գունատեսական վարժությունների, այնպես էլ բնօրինակից առաջադրանքների ժամանակ: Գեղարվեստական արտահայտչամիջոցները /անալիտիկ գունաբաժանումներ, դեկորատիվ-սինթետիկ մտածողություն, գունապատկերային փոխակերպումներ/ դարձնում են բնօրինակից նկարչությունն առավել վերլուծական և ստեղծագործական:

Բազային գիտելիքների և հմտությունների հիման վրա էլ կառուցվում է ուսուցանողի հետ անհատական աշխատանքը` ձևակերպվելով զանազան նախագծերի մեջ:

Նախագծերով աշխատելու սկզբունքը իր բնույթով նման է էքստրեմալ իրավիճակներում գործելու լարմանն ու պատասխանատվությանը: Պարունակելով նոր փորձառությանն հաղորդակից լինելու գայթակղությունը, այն դառնում է լուրջ խթանիչ նախագիծն իրականացնելու ընթացքում: Առաջին հայացքից բարդ, նույնիսկ անհնարին թվացող որոշ նախագծեր աշխատանքի ընթացքում բացում են իրենց նախնական արահետները, հնարավորություն տալով հնարավորինս մոտենալու, ընկալելու և հետագայում էլի անդրադառալու համար: Նույնիսկ մասնակի արդյունքը խրախուսելի է և ուսուցանողի համար ոգևորիչ:

Երբ մենք իրականացրեցինք <Բարև պրն. Պիկասո> նախագիծը, որն իր մեջ պարունակում էր անալիտիկ և սինթետիկ կուբիզմի մտածողությունները, սկզբնական շրջանում կախվածությունը Պիկասոյի գործերից ակնհայտ էր, սակայն գործընթացի տևականությունը բերեց նրան, որ սկզբունքը դառավ առավել ընկալելի, իսկ արված աշխատանքներն ավելի ինքնուրույն և ստեղծագործական: Իսկ շատ աշակերտներ, նախագիծն ավարտելուց հետո էլ շարունակում են առանձին փորձարկումները կիրառելով այդ մտածողությունները:

Որոշ ուսուցանողներ, որոնք սկզբնական շրջանում ունեին մասնագիտական խնդիրների հետ կապված բարդույթներ, նախագծերին մասնակցելուց հետո դարձել են ինքնավստահ և նախաձեռնող:  

Բնօրինակից նկարչության առաջադրանքներում նախագծերը ընդունում են առավել վերլուծական և սինթետիկ ձևեր, դրանով իսկ նպաստելով ուսումնասիրվող օբյեկտներին այլ տեսանկյունից նայելու, վերախմբագրելու և սեփական հայեցողությամբ ընտրված արտահայտչամիջոցների օգնությամբ արտահայտելու համար: Այս սկզբունքի առավելությունը, ինտելեկտուալ մասնակցության շնորհիվ, զերծ է պահում բնօրինակի ուսումնասիրման պասիվ և միակողմանի գործընթացից: 

Առաջադրանքներում բացի վերլուծական-հետազոտական խնդիրներից կարևորվում է հմտությունների շարունակականությունը և կատարողական վարպետության ավելացումը, քանզի առանց կատարողական վարպետության դժվար է ակնկալել ցանկալի արդյունք:

Խրախուսվում և ղեկավարվում են ակտիվ ուսուցանողների ինքնուրույն նախաձեռնությունները` միջավայրի գեղարվեստական միջամտության աշխատանքներում/գեղարվեստի դպրոցում, կրթահամալիրի տարբեր օղակներում/: Առանձին ուսուցանողների օրինակելի և հաջողված աշխատանքները` խրախուսական կարգով, ցուցադրվում են առանձին ցուցահանդեսներով:

Առավել կայացած ուսուցանողներ իրենց աշխատանքներով մասնակցում են ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտասահմանում կազմակերպված ցուցահանդեսներին:

Տարբեր երկրներից ժամանող արվեստագետների արդեն ավանդույթ դարձած շնորհանդեսները կարևոր դերակատարություն ունեն ուսուցանողների ստեղծագործական խոհանոցը հարստացնելու և նորոնոր գաղափարներով լիցքավորվելու գործում:

Կատարված աշխատանքները թվայնացվում են և առանձնացվում անհատական համակարգչային թղթապանակներում, առավել ամփոփիչ և ներկայացուցչական դարձնելով կատարված ողջ աշխատանքը:

2021թ. նախագծային ուսուցման արդյունքների ամփոփում, 2022 զարգացման ծրագիր, «Ձոն» ստուգատես

Սեպտեմբեր

Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ. կերպարվեստի խումբ;

Արևմտյան դպրոցի բագիտության լաբորատորիա

Հարավային դպրոց. մուտք դեպի լաբորատորիաներ

Արևմտյան դպրոց.հեծանվային և բնագիտության ակումբների մուտքեր

Հոկտեմբեր

Միջին դպրոց. տեխնոլոգիայի լվացարան և հարավային մուտք

Քոլեջի խմբասենյակի բաց պահարաններ

Արևելյան դպրոց. հյուսիսային հատվածի մուտք

Հանդիպում Մարիամ Աստվածատրյան Մարտիրոսյանի հետ

Արևմտյան դպրոցի մարդաչափության սենյակ

Արևմտյան դպրոց. հեծանվային ակումբի հանդերձարան

Հյուսիսային դպրոցի մարզադահլիճ. փակ պահարան գործիքների համար

Միջին դպրոց. վիտրաժ դռներով ներքին մուտքեր

Միջին դպրոց. տեխնոլոգիայի լվացարան և հարավային մուտք

Նոյեմբեր

Մենթորական այցելություններ

Ավագ դպրոցի խոհանոցի հատված

Մարզադպրոց. մրցանակ

Արևելյան դպրոց.խաղողի թարմա

Մայր դպրոց. փակ խոհանոց

Միջին դպրոց.բաց հանդերձարան

Ավագ դպրոց. բաց հանդերձարան

Սարալանջ. Քաջանց ուղի

Դեկտեմբեր

Ինժեներական նորարարական կենտրոն

Ցուցապաստառներ

Ավագ դպրոցի խոհանոց

Արևմտյան դպրոց. մարմնամարզական դահլիճ

Հունվար

Դիզայներական նախագծային աշխատանքների մակետավորում

Ավագ դպրոցի խոհանոցի հատված. ապակիների ձևավորում

Ավագ դպրոցի նոր գրասենյակ

Թարմա. Խաղողի և Գինու դպրոց

Ինժեներական կենտրոնի մուտք. լուսային գովազդող վահանակ

Ինժեներական լաբորատորիայի կահույք

Ինժեներական լաբորատորիայի հատակի ձևավորում

Խաղողի և գինու դպրոց

Փետրվար

Մենթորական այցելության ուսումնական երրորդ շրջան 2022թ.

Համակարգչային սպասարկման լաբորատորիա

Համակարգչային գեղարվեստական նախագծում

Քոլեջի 3-2 կուրսի ուսանողների գործունեություն

Էրիկ Գևորգյան 

Մանկապարտեզի սեղան և աթոռ

Քոլեջ․2-5 տ․խմբասենյակի սանհանգույց

Երկհարկանի տու թեղնահարկով

Օկսանա Հարությունյան

/http://Զգեստապահարան 1-5 դասարանների համար

Զգեստապահարան Մայր դպրոցի համար

Դարակներով բազմոցԹոնրատուն Հարավային դպրոցի համար,

ԳունանկարԳծանկար

Բարսեղյան Դիանա

Բաղդասարյան Ջուլյա

Լուսինե Եսայան

Գծանկար,

Ավագ դպրոցի խոհանոց

SketchUp-ի աշխատանքները

Մոնա Իսահակյան

Համակարգչային սեղան

Ժիրայր Ղարիբյան

Միքայել Մաթևոսյան

Մանկական հանդերձարան Լիլի Մովսիսիսյան- 2-րդ կուրս

2022թ, ուսումնական տարվա զարգացման ծրագիր

Իժեներական լաբորատորիայի առկայությունը կրթահամալիրում, նոր խթան կարող է հանդիսանալ դիզայներական և արվեստի նորարարական -փորձառական ստեղծագործությունների իրականացման համար:

Սեմինարների միջոցով տեխնոլոգները կծանոթանան լաբորատորիայում գործող ժամանակակից տեխնիկական սարքավորումների հնարավորություններին, որոնք թույլ կտան իրականացնել դիզայներական նորագույն տեխնոլոգիաներով ստեղծված օբյեկտներ կրթահամալիրի դպրոցների ներքին և արտաքին ձևավորումների համար; դրանք են՝ լուսային գովազդային վահանակներ, մեխանիզմով աշխատող նշաններ, ուղեցույցներ:  Լաբորատորիայում առկա 3D տպիչները, և լազերային սարքավորումները կնպաստեն սովորողների և ուսուցիչների կողմից ստեղծված հուշանվերների բազմացմանը արտադրության միջոցով:

Ձեռք բերված փորձի հիմման վրա կարելի է կազմակերպել փորձի փոխանակման դասեր մարզերի դպրոցներում, ուղղված միջավայրի գեղարվեստական բարեփոխմանը:

«Ձոն» ստուգատեսին ընդառաջ

մարտի 1-ից ապրիլի 10-ը

  • Կրթահամալիրի դպրոցների արտաքին և ներքին տոնական ձևավորումներ

Նախագծի ներկայացումը, հանրայնացումը՝ նյութերը հրապարակվում են սովորողների, դասավանդողների բլոգներում, կայքում, Ցուցասրահ

Մենթորական այցելության ուսումնական երրորդ շրջան 2022թ.

1-5 դասարաններ Հարավային դպրոց

Ամանորյա ձևավորման քննարկումներ

Եռաչափ կոլաժ

Ճամբարային օրերի ընթացքում ուսումնական միջավայրի բարեկարգման աշխատանքներ (առցացնց քննարկում)

Մարզական պատի ձևավորում (առցացնց քննարկում)

1-3 դասարաններ Արևելյան դպրոց

Ամանոր

Պատկերներ լվացքի ամրակներով

Խառը տեխնիկայով աշխատանքներ

Լենա Նալբանդյան Համակարգչային գրաֆիկա. Միջին դպրոց և Քոլեջ

Menthory ստարտափի ներկայացում