ԳՈՒՆԱՆԿԱՐ 9-12-րդ դասարանի համար

Առարկայի նպատակն է 9-12-րդ դասարանի աշակերտին տալ գիտելիքներ գունատեսության վերաբերյալ, ծանոթացնել տարբեր նյութերով և տեխնիկաներով աշխատելու սկզբունքներին ու մեթոդներին, սովորեցնել բնօրինակից ճիշտ վերարտադրել, ինչպես նաև կիրառել գեղարվեստական մտածողության զանազան ոճեր ու ձևեր և զարգացնել կատարողական վարպետության որակներ:

Արվեստանոցը կահավորվում է բարձորակ նկարակալներով, հարմարավետ սեղաններով, ներկապնակների աթոռակներով, համակարգիչով/ինտերնետ կապով/, մասնագիտական գրքերով, տեսանյութերով և ֆիլմերով,  բնօրինակից նկարչությանն ուղղված զանազան կենցաղային իրերով և առարկաներով, ինչպես նաև արհեստական մրգերով և բանջարեղենով, տարագույն կտորներով և այլ նյութերով:

Ուսուցման կազմակերպվում է հաշվի առնելով ուսուցանողի անհատական առանձնահատկությունները, քանի որ դասարաններում սովորում են զանազան պատրաստվածությամբ և նախասիրություններով աշակերտներ, որոնք իրենց հետագա ուսուցումը կապում են տարբեր ԲՈՒՀ-երի հետ: Այդ պատճառով ուսուցման առանցքը թե անհատական է և թե ընդհանուր: Ընդհանուրի մեջ ներառվում են գունատեսության վերաբերյալ բազային գիտելիքները, ջրաներկով, գուաշով, յուղաներկով, տեմպերայով, պաստելով և այլ ներկերով ու նյութերով աշխատելու կարողությունները, որոնք փորձարկվում են ինչպես գունատեսական վարժությունների, այնպես էլ բնօրինակից առաջադրանքների ժամանակ: Անալիտիկ գունաբաժանումներով, դեկորատիվ-սինթետիկ մտածողությամբ, գունապատկերային փոխակերպումներով առաջադրանքները օգնում են բնօրինակից նկարչությունը դարձնել առավել վերլուծական և ստեղծագործական:

Նմուշ-օրինակները կամ ինտերնետային տարբերակները կողմնորոշում և հասկանալի են դարձնում որոշ կերպարային և մտահայեցողական վարժությունների կատարումը, ինչը սկզբնական շրջանում նպաստում է ուսուցանողի ազատ և վստահ գործելուն :

Առաջադրանքներում բացի վերլուծական-հետազոտական խնդիրներից կարևորվում է հմտությունների շարունակականությունը և կատարողական վարպետության ավելացումը, քանզի առանց կատարողական վարպետության դժվար է ակնկալել ցանկալի արդյունք:

Ըստ ուսուցանողի ընտրած բաժնի/դիզայն  կամ կերպարվեստ/ փոփոխվում է գունանյութը և առաջադրանքների բարդությունը: Եթե դիզայն, մոդելավորում և նախագծում բաժնում շեշտը դրվում է ջրային նյութերի(ջրաներկ, գուաշ, տեմպերա, ակրիլ) և դրանցով նկարելու տեխնիկայի կատարելագործման վրա, ապա կերպարվեստ բաժնում ջրային նյութերին ավելանում է յուղաներկը:

 Նատյուրմորտներ նկարելու ժամանակ, երբ կատարման նյութը ջրաներկն է, անհրաժեշտ է պահպանել նյութին բնորոշ թափանցիկությունը, և շերտերի հյութեղությունը, որով առանձնանում է այդ նյութը: Գուաշը, տեմպերան և ակրիլը բնորոշվում են թանձր գույներով և վրձնահարվածների հստակությամբ: Պահպանելով գունածավալային ճշգրիտ գծանկարը, այդ նյութերով կարելի է հասնել տպավորիչ արդյունքների:

Գունավոր մատիտներով, պաստելներով նկարելը շատ է օգնում սկզբնական շրջանում հատկապես նրանց, ում մոտ առավել ընկալելի են գծանկարի և գրաֆիկական միջոցներով նկարելը: Այդ դեպքում անցումը այլ տեխնիկաների դառնում է առավել դյուրին և ընկալելի:

Որոշ առաջադրանքներում կիրառվում են խառը տեխնիկաներ: Ողջ տեխնիկական-կատարողական զինանոցը հղկվում և կատարելագործվում է անհատական համառ և հետևողական աշխատանքով: Մեծ նշանակություն ունի ուսանողի նպատակասլացությունն ու աշխատասիրությունը, առանց որի հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքի:

Նկատի առնելով ուսանողների պատրաստվածության տարբեր մակարդակները, ֆիզիկական և առողջական խնդիրները, ծրագրի իրականացումը կատարվում է անհատականացված կարգով` պահպանելով պարզից բարդ, հիմնական` այբենական, մատչելի ձևերից դեպի մտահայեցողական, խորը և գեղարվեստական մտածողություններ: Տեսական, տեխնիկական և գեղարվեստական արտահայտչամիջոցներ բաժինների թեմաները փորձարկվում են առանձին վարժություններում, ինչպես նաև բնօրինակից նկարչության առաջադրանքներում:

Ուսանողների աշխատանքներին ներկայացվում են հետևյալ պահանջները` Ա) Նվազագույն պահանջներ. 1. Գաղափար գունատեսության մասին, 2. Նյութերով ճիշտ աշխատելու ունակություն, 3. Նատյուրմորտներում առարկաների գունա-տոնային ճիշտ լուծումների կարողություն:

Բ) Միջին պահանջներ(ներառելով նվազագույն պահանջները). 1. Գունային կերպարայնության միջոցները օգտագործելու ունակություն, 2. Գեղարվեստական զանազան արտահայտչամիջոցներ կիրառելու կարողություն, 3. Նատյուրմորտներում գեղանկարչականության արտահայտում, 4. Կատարողական որոշակի որոկներ:

Գ) Առավելագույն պահանջներ (ներառելով նախորդ 2 պահանջները). 1. Գունային դինամիկայի կիրառում, 2. Գունատոնային հեռանկար արտահայտելու ունակություն, 3. Զանազան գեղարվեստական արտահայտչամիջոցները հմտորեն կիրառելու կարողություն, 4. Նատյուրմորտներում գեղանկարչական խնդիրները լիարժեք լուծելու վարպետություն:

Արվեստանոցում ձեռք բերած գիտելիքները աշակերտները ամրապնդում են տանը նույն բովանդակությամբ ինքնուրույն աշխատանքների միջոցով, որոնց մեջ  առավելագույնս դրսևորվում է աշակերտի ինքնուրույնության աստիճանը:

Առաջադիմող բոլոր աշակերտներին հնարավորություն է տրվում կիրառել իրենց գիտելիքները` մասնակցելով ինչպես ներկրթահամալիրյան այնպես էլ հանրապետական կամ արտասահմանյան զանազան ցուցահանդեսների և նախագծերի:

Բոլոր աշխատանքները թվայնացվում են և առանձնացվում համացանցում տեղադրված անհատական թղթապանակներում, առավել ամփոփիչ և ներկայացուցչական դարձնելով կատարածը:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաժիններից

1.   Տեսություն

2.   Նյութեր, տեխնիկաներ

3.   Գեղարվեստական արտահայտչամիջոցներ (ոճեր և սկզբունքներ)

4    Բնօրինակից նկարչություն

ԲովանդակությունՈւսման փուլեր
      Տեսություն    9-10-րդ դաս  11-րդ դաս  12-րդ դաս  
  Գույն, պլաստիկա Հիմնական, բաղադրյալ գույներԳույնի առանձնահատկություններն ու հոգեբանական ազդեցությունները Գունատոնային անցումներԳունային ցանցերԳունապատկերային կերպարայնությունԳունապլաստիկական հորինվածքներ Գունային հարմոնիա Գունային հակադրությունԿառուցվածքային գունառիթմեր (դինամիկ, ստատիկ)Հեռանկար (գունային, տոնային)                                                                                            
Նյութեր, տեխնիկաներ
  Գունավոր մատիտներ, պաստել, ջրաներկ, գուաշ, տեմպերա, ակրիլ ներկեր, յուղաներկՎրձիններ` բնական և արհեստական մազերով (ճիշտ օգտագործում)Տեխնիկաների փորձարկումներԽառը տեխնիկաներ  
ԲովանդակությունՈւսման փուլեր
  Գեղարվեստական արտահայտչամիջոցներ (ոճեր և սկզբունքներ)    9-10-րդ դաս  11-րդ դաս  12-րդ դաս
  Զանազան ձևերի փորձարկումներ անալիտիկ գունաբաժանումներ (վրձնահարվածներով, կետերով)դեկորատիվ-սինթետիկգունային փոխակերպումներ (փոխարինվող գույներով)գունապատկերային ձևափոխումներ                                                                  
Բնօրինակից նկարչություն
·        Նատյուրմորտներ(պարզ, միջին բարդության, բարդ) երկրաչափական մարմիններով, կենցաղային և խառը առարկաներով, մրգերով և բանջարեղենովԿոնտրաժուր Ճեպանկար Ինտերիեր Պլեներ

Leave a comment