Խստաշունչ ձմեռվա հեքիաթային օբյեկտները Գեղարվեստում

Հագեցած ստեղծագործական օրեր արվեստանոցներում և պարտեզում

Գեղարվեստի դպրոց

Այս անակնկալ ցուրտն էլ պարզվեց որ, իր օգուտն ունի:Այն մեզ նվիրեց գունավոր սառցե գնդակներ, ձնե քանդակներ, նկարներ,խճանկարներ: Ու եթե այն այս տեմպով շարունակվի,ապա մեր պարտեզները իսկական սառցե արվեստի թագավորության կվերածվի: 

 

 

Արևվմտյան դպրոց

Սառցե  գույներ՝  խճանկարի համար.

 

Միջին դպրոց

Եթե ձյունը սառած է և չենթարկվող,ապա կարելի է այն մոմլաթե տոպրակների մեջ լցնելով ձև տալ:

Օրինակ՝ այս ֆիգուրները

Հարավային դպրոց

Թափանցիկ ծածկոց ծառերի համար:Այս միտքը տվեց մեզ արվեստանոցի անկյունում դրված փաթեթավորման թուղթը և նախորդ նախագծից մնացած սփրեյները:Մեծ բավականություն ստացանք տրաֆարետների վրա ներկ փչելուց

Արևվմտյան դպրոց 

Սառցե խաղալիքներ

Իսկ կերպարվեստի արվեստանոցներում սպոնտան նկարչության գործողությունը շարունակվում է

 

Եվ վերջապես՝ կանաչ հարմարավետ,գեղեցիկ սենյակ Գեղարվեստի տեխնոլոգիայի արվեստանոցում

Շնորհակալություն «Գարդենիա» ակումբի անդամներին:

Leave a comment