Հունվարյան ստուգատեսային ճամբար 8-25

Միջին և Արևմտյան դպրոցների սովորողների համատեղ աշխատանք   

«Սովորող սովորեցնող» նախագծի շրջանակներում

Միջին դպրոցի տեխնոլոգիայի և անիմացիայի ընտրությամբ գործունեության  և Արևմտյան դպրոցի  4-5-րդ դասարանների դիզայնի խմբերի մասնակցությամբ

Նպատակը՝

նախագծի արդյունքում ստանալ տարբեր ժանրերի  կարճատև անիմացիոն ֆիլմեր

Աշխատանքի կազմակերպում՝

ստեղծել փոքր խմբեր բախկացած  Միջինից՝ մեկ անիմատոր երկու- երեք տեխնոլոգ

և դիզայնի կրտսեր երեք սովորող

Տիկնիկներ ստեղծված ացյալ տարվա դեկտեմբերից

Միջին դպրոցի սովորողները, տեխնոլոգիայի ժամերին, ստեղծել էին տիկնիկների կարկասներ  ի  օգնություն իրենց կրտսեր ընկերների ՝ Արևմտյան դպրոցի ընտրությամբ գործունեության սովորողների համար:

thumbnailthumbnail (4)thumbnail (6)thumbnail (9) thumbnail (12)thumbnail (14)

thumbnail (16)thumbnail (17)thumbnail (19)thumbnail (21)

Այս կերպարները դառնալու են անիմացիոն ֆիլմի  հերոսներ այս նոր տարվա՝ 2019-ի հունվարյան ճամբարային ստուգատեսի ընթացքում:

Մենք աշխատելու ենք տեսարանների, ֆոների՝ տիկնիկներին համապատասխան միջավայր ստեղծելու վրա:

Մեզ անհրաժեշտ կլինի հետևյալ նյութերը և տեխնիկա՝

  • գունավոր թուղթ- 5 տուփ
  • ստվարաթուղթ
  • էմուլսիա-3 լ
  • սիլիկոնի ատրճանակ իր ձողիկներով- 3 հ
  • գուաշ-10 տուփ
  • նկարչական վրձիներ -30 հատ
  • մկրատ-10 հատ

Տեխնիկա՝

  • նկարահանման տաղավար
  • պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ կամ պրոֆեսիոնալ լուսանկարիչ իր ֆոտոխցիկով
  • համակարգչային մոնտաժը կանեն Միջին դպրոցի անիմացիայի ընտրությամբ խումբը

PS. Ամանորյա արդ ու զարդի հավաքում

Leave a comment