Ըստ ուս. պլանի ընտրությամբ գործունեության պարապմունքները նախատեսված են անցկացնել շաբաթական չորս դասաժամ: Ոսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված և ընդունված ուսումնական նախագծերի հիմման վրա: Յուրաքանչյուր ծես, տոն,միջոցառում, հրաշալի ստեղծագործակն առիթ է հայտնագործելու նոր տեխնոլոգիաներ և մեթոդներ նախագիծը իրականացնելու համար:(«Սեբաստացու օրեր», «Ձոն». տեխնոլոգիական նախագծերի ստուգատես, «Հանրակրթական կամուրջներ»,ստուգատեսային տոն – ղափամա)
Նախապես կազմվում է բովանդակային մասը, կատարվում համապատասխան հետազոտություններ որի հիմման վրա արվում են էսքիզներ: Հետո որոշվում է նյութը,գործիքը, իրականացման ձևն ու փուլերը:
Դպրոցում կերպարվեստի կրթության և դասավանդման առաջնային նպատակն է՝ զարգացնելու երեխայի բարոյական և հոգևոր արժեքները, այսինքն՝
ձևավորել նրա մեջ հատկանիշներ,որոնք համապատասխանում են արդար հասարակության պատկերացմանը, ընկալելու իրական մշակութային համամարդկային արժեքները:
Ծրագիրի նպատակն է, սովորողին տալ հստակ պատկերացում արվեստի ու կյանքի փոխազդեցության համակարգի մասին:
Նախատեսվում է ներգրավել երեխաների կյանքի փորձը , շրջապատող իրականության օրինակներով: Ծրագրի իրականացման կարևվոր պայմանն է՝ երեխայի գեղագիտական ընկալումն ու դիտարկումը իրականության նկատմամբ,
դրանք արտահայտելու ցանկությունն ու կարողությունը:
Կարևոր պայման է սովորողի մոտ զարգացնել կյանքի նկատմամբ ինքնագիտացությունն ու հետաքրքրասիրությունը, այլ մարդկանց հետ թիմային աշխատանքի կատարման կարողությունը,ինչպես նաև լիարժեքության զգացողությունը: Այդ հատկանիշները դրսևորվում և դաստիարակվում են
հատկապես դպրոցի ինտերիեր-էքստերիերի ձևավորման ընթացքում: Բարեկարգելով դպրոցը նրանց մոտ զարգանում է պատասխանատվության զգացում համահունչ դարձնելու նաև նրա միջավայրը:(Բանգլադեշյան պլեներ, Արտ միջավայր)
Ծրագիրը պետք է ներառի նախնական, տարրական գիտելիքներ, պատկերացումներ`
1) կերպարվեստի` գեղանկարչության, գծանկարչության, քանդակագործության, դեկորատիվ-կիրառական արվեստի և երաժշտության,
2) արվեստի տեսակների,
3) արվեստի տարբեր ժանրերում ստեղծագործող որոշ արվեստագետների,
նրանց գործերի,
4) արվեստի ստեղծագործությունների ձևի և արտահայտչամիջոցների,
5) ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստի, դրա ձևերի, մարդու կյանքում դրանց դերի,
- հայրենական և այլազգի արվեստագետների նշանավոր ստեղծագործությունեների մասին:
Սովորողները պետք է իմանան՝
- կերպարվեստի հիմնական տեսակներն ու ժանրերը
- կերպարվեստի գրագիտությոան հիմունքները ( գույն, տոն, համամասնություններ, կոմպոզիցիա)
- հայ և օտար արվեստի ականավոր ներկայացուցիչներին և նրանց հիմնական ստեղծագործությունները
- Հայաստանի պատկերասրահները,մշակութային կենտրոնները
Սովորողները պետք է կարողանան՝
- օգտագործել գունանյութեր (գուաշ, ջրաներկ), մի քանի գրաֆիկական նյութեր (մատիտ, թանաք), տիրապետեն առաջնային մոդելավորման հմտություններ, կարողանան օգտագործել կոլաժային տեխնիկան
- տեսնեն առարկայի կառուցողական ձևը, օբյեկտի նախնական ծավալային պատկերը; իմանան մարդու գլխի կառուցման ընդհանուր կանոնները. տիրապետեն հեռանկարների սկզբնական կանոնները.
- տեսնեն և օգտագործեն պրոպորցիաների համամասնությունը որպես արտահայտչամիջոց, լույս ու ստվերը, գույնի փոխհարաբերությունները
- տարբեր նյութերով ստեղծել կոմպոզիցիոն աշխատանքներ բնորինակից,երևակայության և հիշողության միջոցով
- կարողանան վերլուծել արվեստի ստեղծագործությունները իրենց ընկալման տարբեր մակարդակներում
Ծրագրում ընդգրկված են նաև համակարգչային գրաֆիկական ծրագրերի ցանկ, որոնք հարստացնում են սովորողի ստեղծագործական արտահայչամիջոցները՝
- Adobe Photoshop-կետային գրաֆիկա, Illustrator, SkethUp-ճարտարապետական նախագծային 3D, Animator-2D և Animator-3D, ArtWaver, Pivot Animator-անիմացիոն ծրագրերը
Ծրագրի յուրացման անհրաժեշտ մեթոդներից է նաև՝
1. այցելություն թանգարաններ,
ցուցահանդեսներ, , համերգներ, փառատոններ:
2.Արվեստի մասին տեսաֆիլմերի դիտումներ, հոդվածներ և գրականություն համացանցից և այլ լրատվամիջոցներից: